2012թ. բնական աղետների պատճառած վնասը աշխարհում կազմել է $160 մլրդ, ընդ որում՝ ապահովագրված դեպքերի մասնաբժինը կազմում է $65 մլրդ: Այսպիսի տվյալներ է հրապարակել գերմանական Munich Re ապահովագրական ընկերությունը: Ուշագրավ է, որ ընդհանուր դեպքերի 67%-ը և ապահովագրվածների 90%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին:
«Սենդի» փոթորիկի պատճառած վնասները կազմել են $25 մլրդ:
2012թ. աղետների պատճառած վնասները զգալիորեն զիջում են նախորդ տարվա ցուցանիշին: 2011թ. ապահավագրված դեպքերի վնասները կազմել էր $119 մլրդ, ընդհանուր վնասները՝ $400 մլրդ: Դա հիմնականում պայմանավորված էր Ճապոնիայի և Նոր Զելանդիայի երկրաշարժերով:
2012թ. մարդկային զոհերի ցուցանիշը՝ 9,6 հազ, ևս զգալիորեն զիջել է 2011թ. ցուցանիշին՝ 27,2 հազ.:
Civilnet











