
Չինական կարգավորիչները տուգանել են տեխնիկա արտարդող հարավկորեական LG և Samsung կորպորացիաներին, ինչպես նաև թայվանական չորս ընկերությունների` չինական արտադրողներին էկրաններ վաճառելիս գնային գաղտնի համաձայնության գալու մեջ, հաղորդում է AP-ն:
Գաղտնի համաձայնության մասնակիցները տուգանվել են 144 մլն յուանով ($22,8 մլն): Բացի այդ` նրանց պարտավորեցրել են չինացի սպառողներին վճարել 172 մլն յուան` որպես փոխհատուցում:
Ներկայում աշխարհում արտադրվող անհատական համակարգիչների և բջջային հեռախոսների մեծ մասը թողարկվում է Չինաստանում: Այդպիսով` չինական գործարանները Հարավային Կորեայում, Թայվանում և արևելաասիական այլ երկրներում արտադրվող էկրանների և տեխնիկայի այլ բաղադրիչների հիմնական սպառողներն են:
Հատկանշական է, որ համանման հետաքննություն է անցկացվել նաև ԱՄՆ-ում և Եվրամիությունում: Արդյունքում` ամերիկացիներն ասիական ընկերություններին տուգանել են $1,4 մլրդ-ով, իսկ եվրոպականները` €1,7 մլրդ-ով:
Civilnet










