2012թ. նոյեմբերին եվրոգոտու 17 երկրում գործազրկությունը կազմել է 11,8%: Սա 1995թ. ի վեր, երբ սկսվել է այս ցուցանիշների հաշվարկը, արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: 2012թ. հոկտեմբերին գործազրկության մակարդակը կազմել է 11,7%: Այսպիսի տվյալներ է հրապարակել Եվրամիության վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը: Ցուցանիշները համընկել են Bloomberg-ի հարցմանը մասնակցած փորձագետների կանխատեսումներին:

Civilnet










