2012թ. ԱՄՆ իշխանությունները երկրում միգրացիոն ռեժիմի խստացման վրա ծախսել են $18 մլրդ: Այսպիսի տվյալներ է պարունակում Միգրացիոն քաղաքականության ինստիտուտի հրապարակած զեկույցը, հաղորդում է Reuters-ը: Փաստաթղթի համաձայն՝ ծախսված գումաըր ռեկորդային է և գերազանցում է այլ ոլորտներում օրինականությունն ապահովող կից գերատեսչությունների ծախսած գումարները: 2012թ. այս բոլոր գերատեսչությունների ծախսած գումարները կազմել են $14 մլրդ:
1986թ. ի վեր ԱՄՆ-ում միգրացիոն ռեժիմի վերահսկմանը հատկացվող գումարների ծավալը աճել է 15 անգամ: Ըստ զեկույցի հեղինակների կարծիքով ՝ այս ոլորտում օրենսդրության խստացման օգտին առավելապես հանդես են գալիս հանրապետակնները: Վերջիններիս կարծիքով՝ միայն այդպիսով հնարավոր կլինի լուծել ԱՄՆ-ում միգրացիոն խնդիրը:
Civilnet











