Գլխավոր Լրահոս

Վատիկանն անցավ կանխիկի

Վատիկանն անցավ կանխիկի

Ներկայում զբոսաշրջիկները Վատիկան այցելելիս հարկադրված կլինեն հրաժարվել կրեդիտային և դեբետային քարտերի օգտագործումից: Թանգարանների տոմսերի, ինչպես նաև հուշանվերների համար նրանք պետք  է վճարեն կանխիկ:

Բրիտանական Financial Times-ի հաղորդմամբ՝ այս սահմանափակումները պայմանավորված են հանգամանքով, որ Իտալիայի կենտրոնական բանկը դադարեցրել է Վատիկանում բանկային բոլոր քարտերով գործարքների կատարւոմը, քանի որ Վատիկանը լիակատար ձևով չի հետևում փողերի լվացման դեմ պայքարի միջազգային նորմաներին:

Ներկայում իտալական կոմերցիոն բանկերին արգելվում է Վատիկանի տարածքում գործունեություն ծավալել: Մասնավորապես Deutsche Bank-ի իտալական դուստր բանկին, որը Վատիկանում բանկոմատերի ցանց ունի, հունվարից դադարեցրել է դրանցով ծառայությունների մատուցումը:

Անցած տարի հուլիսին Վատիկանը հաջող կերպով հաղթահարել է ֆինանսական թափանցիկության ստուգումները, սակայն Վատիկանի կենտրոնական բանկի՝ կասկածելի տրանզակցիաները հետևելու և ֆինանսական վերահսկողության կարողության գնահատակնները շարունակում են բավական ցածր մնալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում