Գլխավոր Լրահոս

Հայաստանը աշխարհի 38-րդն է ամենաազատ տնտեսությունն է. Heritage Foundation և WSJ

Հայաստանը աշխարհի 38-րդն է ամենաազատ տնտեսությունն է. Heritage Foundation և WSJ

Հոնգ Կոնգը գլխավորել է ամերիկյան Heritage Foundation-ի և Wall Street Journal պարբերականի՝ աշխարհի ամենաազատ տնտեսությունների վարկանիշը: Նրա տնտեսության ազատության ինդեքսը 100 հնարավորից գնահատվել է 89,3 միավոր:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այստեղ բիզնես վարելու համար շարունակվում են պահպանվել չափազանց նպաստավոր պայմաններ: Ուշագրավ է, որ Հոնգ Կոնգը վարկանիշը գլխավորում է 19-րդ տարին շարունակ:

Երկրորդ տեղում Սինգապուրն է` 88 միավորով: Առաջատարների հնգյակում, որոնց ստացած միավորները ևս գերազանցում են 80-ը, ընդգրկված են Ավստրալիան, Նոր Զելանդիան և Շվեյացարիան: 6-րդ հորիզոնականը զբաղեցնում է Կանադան: Նրան հաջորդում է Չիլին: 8-րդ հորիզոնականը զբաղեցրել է Մավրիկիան, 9-րդը՝ Դանիան: Լավագույն տասնյակը եզրափակում է ԱՄՆ-ը: Չինաստանը վարկանիշում զբաղեցրել է 136-րդ հորիզոնականը:

Հայաստանը 69,4 միավորով զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը: Վրաստանը 21-րդ հորիզոնականում է՝ 72,2 միավորով: Ադրբեջանը 59,7 միավորով 88-րդ տեղում է:

Ամենամյա վարկանիշը կազմվում է տասը կատերգորիաների գնահատականների հիման վրա: Մասնավորապես՝ հաշվի են առնվում երկրի տնտեսական և առևտրի ազատությունները, ներդրումային տեսակետից բաց լինելը, կոռուպցիայի գործոնը և այլն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում