2012թ. բրիտանական Rolls Royce ավտոշինական ընկերությունը վաճառված մեքենաների թվով՝ 3575, ռեկորդ է սահմանել իր գոյության 108 տարիների ընթացքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ներկայում Rolls Royce վաճառվում է 40 երկրում, ընդ որում՝ ԱՄՆ-ը այս ավտոմեքենաների պահանջարկի ցուցանիշով Չինաստանից առաջ է անցել:
Այս ամենի արդյունքում Rolls Royce-ին հաջողվել է լյուքս դասի ավտոմեքնենաների շուկայում, որոնց գինը գերազանցում է €200 հազ.-ը, պահպանել առաջատարի դիրքերը:
Rolls Royce-ը ստեղծվել է 1904թ.: Ներկայում այն հանդիսանում է գերմանական BMW ավտոկոնցեռնի դոսւտր ընկերությունը: Rolls Royce-ի բոլոր գործարանները գտնվում են Մեծ Բրիտանիայում, և մեքենայի վրա բոլոր աշխատանքները՝ բացառությամբ թափքի ներկելուց, կատարվում են ձեռքով:
Civilnet











