Գլխավոր Լրահոս

Բանկերը ԱՄՆ տնտեսության համար սպառնալիք չեն. Բաֆեթ

Բանկերը ԱՄՆ տնտեսության համար սպառնալիք չեն. Բաֆեթ

Խոշոր բանկերը ԱՄՆ-ի տնտեսության համար այլևս սպառնալիք չեն ներկայացնում: Այսպիսի տեսակետ է հայտնել  ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, հաղորդում է Bloomberg-ը:

«Բանկերը այս երկրում նոր խնդիրների աղբյուր չեն դառնա: Ես դա ձեզ երաշխավորում եմ», -ասել է Բաֆեթը:

2012թ. խոշոր բանկերը, այդ թվում՝ Bank of America-ն, Citigroup-ը ակտիվորեն հրաժարվել են ոչ պրոֆիլային ակտիվներից և կրճատել են իրենց անձնակազմը:

Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway հիմնադրամը ներդրումներ է կատարել ԱՄՆ 7 խոշորագույն բանկերից առնվազն չորսում, այդ թվում՝ Wells Fargo-ում՝ $14 մլրդ, Bank of America-ում՝ $5 մլրդ և Goldman Sachs Group-ում՝ $5 մլրդ:

Բաֆեթի կարծիքով՝ ներկայում մեր բանկային համակարգը վերջին ժամանակների ամենալավ վիճակում է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում