2012թ. պարենի համաշխարհային գների ինդեքսը նվազել է 7%-ով՝ կազմելով 212 կետ: Ինդեքսը հաշվվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (Food and Agriculture Organization, FAO) կողմից պարենի համաշխարհային շուկայում վաճառվող պարենամթերքի զամբյուղի հիման վրա:
Ինդեքսը նվազում է երրորդ տարին շարունակ: Դեկտեմբերին այն կազմել է 209 կետ՝ նվազելով 1,1%-ով: Սա պայմանավորված է հացահատիկի, ինչպես նաև բուսական յուղերի հիմնական տեսակաների համաշխարհային գների նվազմամբ:
2012թ. զգալի նվազում է արձանագրել շաքարի գների (17,1%), ինչպես նաև կաթնամթերքի (14,5%) և բուսայուղերի (10,7%) ինդեքսը: Առավել համեստորեն նվազել է հացահատիկային կուլտուրաների (2,4%) և մսի (1,1%) գների ինդեքսը:
Civilnet











