Գլխավոր Լրահոս

Moody's-ը երեք աստիճանով իջեցրել է Կիպրոսի վարկանիշը

Moody's-ը երեք աստիճանով իջեցրել է Կիպրոսի վարկանիշը

Միջազգային վարկանշային Moody's գործակալությունը երեք աստիճանով իջեցրել է Կիպրոսի վարկանիշը՝ B3-ից մինչև Caa3: Ներկայում Նիկոսիային ընդամենը երկու քայլ է բաժանում դեֆոլտից: Վարկանիշի կանխատեսումը սահմանվել է բացասական, ինչը նշանակում է, որ չի բացառվում դրա հետագա իջեցում:

Գործակալությունn իր քայլը պայմանավորել է Կիպրոսի պետպարտքի մեծացման սպասումներով՝ պայմանավարված տեղական բանկերին ցուցաբերվող լրացուցիչ ֆինանսական աջակցության հատկացմամբ:

Ըստ Moody's-ի փորձագետների՝ Կիպրոսի ֆինանսական կառույցների վերակապիտալիզացիայի համար անհրաժեշտ կլինեն կանխատեսվածից ավելի մեծ ֆինանսական միջոցներ: Ավելին՝ պարտքային ծանրաբեռնվածությունը այս երկրի համար կարող է չափից մեծ լինել՝ հանգեցնելով դեֆոլտի:  

2012թ. ամռանը Կիպրոսը եվրոգոտու չորրորդ երկիրը դարձավ, որ դիմել է Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությանը: Կիպրական զանգավածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կիպրոսին հատկացվող արտաքին ֆինանսական աջակցությունը կարող է կազմել €17 մլրդ, որը համարժեք է այս երկրի տարեկան ՀՆԱ-ին:

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալությունը Կիպրոսի վարկանիշն իջեցրել էր B-ից CCC+՝ պահպանելով բացասական կանխատեսումը:

Գործակալությունն իր որոշումը պայմանավորել էր գոյություն ունեցող ֆինանսական խնդիրների խորացմամբ, մասնավորապես՝ Կիպրոսի կառավարության կողմից ֆինանսավորման ներգրավման հնարավորությունների սահմանափակմամբ:

Ավելի վաղ՝ 2012թ. նոյեմբերին միջազգային վարկանշային Fitch գործակալությունը ևս իջեցրել էր Կիպրոսի վարկանիշը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում