Գլխավոր Լրահոս

ԵԿԲ նախագահը ներկայացրել է նոր 5-եվրոյանոցը

ԵԿԲ նախագահը ներկայացրել է նոր 5-եվրոյանոցը

Եվրոպական միասնական արժույթը եվրոպական միասնականության առավել տեսանելի խորհդանիշն է: Երեկ՝ հունվարի 10-ին, այսպիսի հայտարարություն է արել Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին՝ ներկայացնելով 5-եվրոյանոց նոր թղթադրամը:

«Այս թղթադրամները պատրաստման տեխնոլոգիաների և կեղծումներից պաշտպանության տեսակետից այս ոլորտում առաջատար նվաճում են», -ասել է Դրագին: Նրա խոսքով՝ բանկի փորձագետները 5-եվրոյանոցի ստեղծման ուղղությամբ աշխատել են մի քանի տարի շարունակ:  

Նոր 5-եվրոյանոցը իր չափերով չի տարբերվում հնից:  Նորացված են թղթադրամի վրա առկա մի շարք նշաններ:

Հիմնականում պահապանվել է նաև թղթադրամի հին տարբերակի գունային գամման՝ կանաչ-զմրուխտե: Փոխվել է միայն թղթադրամի վրա գրված 5 թվի գունային գամման:

Բացի այդ՝ նոր թղթադրամը հնի համեմատ փոքր-ինչ հաստ է՝ հատուկ լաքային շերտի հաշվին:

Առաջիկա տարիներին կնորացվեն նաև մյուս եվրոթղթադրամները:

«Նոր եվրոթղթադրամները խորհրդանշում են մեր մայրցամաքի միասնականությունը և բազմազանությունը», -ասել է ԵԿԲ նախագահը:  Նրա խոսքով՝ նոր 5-եվրոյանոցը եվրոպական երկրներում շրջանառության մեջ կդրվի 2013թ. մայիսի 2-ից:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում