Գլխավոր Լրահոս

Օբաման ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրել է Ջեյկոբ Լյուի թեկնածությունը

Օբաման ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրել է Ջեյկոբ Լյուի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ֆինանսների նախարարի պաշտոնի համար պաշտոնապես առաջադրել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջեյկոբ Լյուի թեկնածությունը, հաղորդում է Reuters-ը: Նրա նշանակումը դեռ պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից:

Մեկնաբանելով իր որոշումը՝ Օբաման ասել է, որ լիովին վստահում է ապագա նախարարին: Նա կոնգրեսականներին կոչ է արել Լյուի թեկնածությունը հաստատել հնարավորինս արագ:

Ներկայիս նախարար Թիմոթի Գայթները ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ Օբամայի վերընտրության դեպքում հեռանալու է նրա թիմից: Հաղորդվում էր, որ Գայթները կարող է նշանակվել Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի ղեկավարի պաշտոնում:

Լյուն ֆինանսների մի շարք նախկին նախարարներից տարբերվում է նրանով, որ բիզնես միջավայրում լայն կապեր չունի: Ամերիկյան Wall Street Journal-ը նրան Օբամայի թիմի հավատարիմ անդամ է անվանում , որը երկար ժամանակ ստվերում է մնացել և պետական ֆինանսների լավ մասնագետ է: Ըստ պարբերականի՝ նրա նշանակումը ֆինանսների նախարարի պաշտոնում վկայում է, որ Օբաման մտադիր է ակտիվ կերպով հասնել տնտեսական քաղաքականության համար նախանշված իր նպատակների իրագործմանը:

Օբամայի թիմում նոր ֆինանսների նախարարի նշանակումը միակ փոփոխությունը չէ: Անցած տարի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին փոխարինելու է Ջոն Քերին: Կենտրոնական հետախուզության վարչության նոր ղեկավարի թեկնածության համար Օբաման առաջադրել է Չակ Հեյգելի թեկնածությունը: ԱՄՆ նախագահի ահաբեկչության դեմ պայքարի իր նոր խորհրդական մտադիր է նշանակել Ջոն Բրենանին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում