Հունաստանի խորհրդարանը նախօրեին հավանություն տվեց հարկային բեռն ավելացնելու մասին օրինագծին: Հարկային բեռի ավելացման օգտին քվեարկել է խորհրդարանի 300 պատգամավորներից 163-ը:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ հարկերի բարձրացումը կվերաբերի ապահով խավին: Այն քաղաքացիները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 42 000 եվրոն, մինչև 42% հարկ կվճարեն: Ավելի վաղ հարկադրույքը մինչև 45% բարձրացվել էր տարեկան մինչև 100 000 եվրո եկամուտ ունեցողների համար: Օրինագծի հեղինակները նշում են, որ հարկային բեռը թոշակառուների և պետծառայողների համար, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 25 000 եվրոն, կնվազեցվի: Օրինագծով մեծանում է նաև ֆիզիկական անձանց բանկային ավանդներից ստացվող եկամտի հարկումը:
Հունաստանի իշխանությունները հուսով են, որ այս խիստ միջոցառումներով կկարողանան ընթացիկ տարում հավելյալ մինչև 2,3 մլրդ եվրո հավաքել:
Բյուջեի եկամուտների ավելացումը այն հիմնական պահանջներից է, որ Հունաստանի առջև բարձրացնում են նրա միջազգային վարկատուները՝ Եվրոպական Միությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոպական կենտրոնական բանկը:
Civilnet











