Եվրամիությունը ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ ամեն բան ունի, և 2013թ. կարող է ԵՄ պատմության մեջ բեկումնային լինել: Այսպիսի եզրակացություն է պարունակում միջազգային վարկանշային Standard&Poor's գործկալությունը: Դա տեղի կունենա, եթե ԵՄ անդամ երկրները շարունակեն պարտքային ծանրաբեռնվածության նվազմանը և բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված կառուցվածքային փոփոխությունների իրականացումը: Այս ամենը ենթադրում է ցավոտ բարեփոխումների իրականացում՝ չնայած սոցիալական լարվածությանը և նախընտրական պահանջներին:
Ըստ գործակալության՝ գլխավոր հարցն է՝ ԵՄ քաղաքական առաջնորդները կունենան անհրաժեշտ բարեփոխումների իրականացման և 2012թ. ստեղծված հակաճգնաժամային գործիքների կիրառման քաղաքական կամք և կարողություն:
S&P-ի փորձագետների կարծիքով՝ 2012թ. եվրոգոտում տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն: Մասնավորապես՝ հունիսի 29-ին զգալիորեն ընդլայնվել են հակաճգնաժամային Կայունացման եվրոպական մեխանիզմի (ESM)՝ լիազորությունները, երբ թույլ էր տրվել հիմնադրամի միջոցները առանց կառավարությունների միջամտության անմիջականորեն ուղղորդել բանկերի վերակապիտալիզացիային:
Սեպտմեբերին 6-ին Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել էր, որ պատրաստ է անսահմանափակ ծավալով հետ գնել եվորգոտու խնդրահարույց երկրների պարտատոմսերը:
Այս երկու իրադրաձությունները ակտիվորեն նպաստել են պարտատոմսերի շուկայի վերականգնմանը:
Ներդրողները, ունենելով 2008-ի դառը փորձը, դեռ եվորոգոտու հարցում վատատեսորեն են տրամադրված: Վարկային դեֆոլտների արժեքը վկայում է, որ եվրոգոտու խնդրահարույց երկրների դեֆոլտի հավանականությունը շարունակում է բարձր մնալ: Խոսքը առաջին հերթին Իսպանիայի մասին է:
Իրավիճակը ծայրահեղ անկայուն է եվրոգոտու 17 երկրից 13-ում: Այս բոլոր երկրների վարկային վարկանիշի կանխատեսումը շարունակում է բասացական մնալ: Ըստ S&P-ի՝ 2013թ. եվրոգոտու տնտեսությունը կաճի 0,1%-ով՝ 2012-ի 0,6%-ով անկման համեմատ:
Եվրոգոտու խնդիրների հիմնական աղբյուրը պարտքային մասնավոր սեկտորի չափից ավելի մեծ ծանրաբեռնվածութունը և տնտեսության մրցունակության անկումն է:
Ռեցեսիան շատ դեպքերում խորացել է բանկերի կապիտալի համալրման անհրաժշետությամբ, ինչը հրահրել է պետպարտքի և բյուջետային պակասուրդի հետգա աճ: 2013թ. երկրների վարկանիշի գնահատման համար կարևոր ցուցիչ կլինի երկրների՝ կրկնակի պակասուրդի հաղթհարման կարողությունը:
Ոչ պակաս կարևոր ռիսկ է ինքնասփոփանքի զգացողությունը, որը եվրոպացի առաջնորդների շրջանում կմեծանա իրադրթության կայունացմանը զուգահեռ: Սա կհանգեցնի նրան, որ ԵՄ քաղաքական ղեկավարները ժամանակից շուտ որոշում կըդունեն, թե խնդիրները հաղթահարվել են, և ավելի վաղ համաձայնեցված որոշումները կմոռացավեն: Սա, իր հերթին, անորոշության մեծացման պատճառ կդառնա՝ ազդելով երկրների վարկային վարկանիշի վրա:
Եվրոպական մի շարք երկրներ ներկայում ճգնաժամի ամենասուր փուլում են: Տնտեսական աճի հեռանկարները շարունակում են անորոշ մնալ, և գործազրկությունը նման տեմպերով աճելու դեպքում հասարակության մեջ սոցիալական սուր կոնֆլիկտների առաջացման պատճառ կարող է դառնալ: 2013թ. գործազրկության մակարդակը եվրոգոտու բոլոր խոշոր տնտեսություններում, բացառությամբ Գերմանիայի, աճ կարձանգրի՝ կազմելով միջինը 12,1%՝ 2011թ. 11,6% համեմատ:
Ըստ գործակալությ ան՝ եվրոպական փորձում արդեն առկա է օրինակը, երբ նման իրավիճակներում սկսում է աճել պոպուլիստական և ազգայնական ուժերի վարկանիշը, որոնք խնդիրների հաղթահարման «պարզ լուծումներ» են առաջարկում: S&P-ի կանխատեսած վատագույն սցենարի համաձայն՝ իշխանության կգան պոպուլիստները և ազգայնականները, որոնք կհրաժարվեն պարտքային պարտավորությունների կատարումից և եվրոգոտուց դուրս գալու մասին որոշում կընդունեն:
Ուշագրավ է, որ ԵԿԲ-ն եվրոգոտու տնտեսության վերականգնմանն ուղղված զգալի ռիսկեր ներկայում չի տեսնում: Անցած շաբաթ կարգավորիչը անփոփոխ է թողել բազային տոկոսադրույքը՝0,75%՝ դա պայմանավորելով տնտեսական իրավիճակի բարելավմամբ:
Civilnet











