Ժամացոււյցների խոշոր արտադրող շվեյցարական Swatch Group-ը գնում է լյուքս դասի ոսկերաչական իրերի և բրնեդային ժամացույցների արտադրող Harry Winston ընկերությունը, որը պատկանում է կանադական Harry Winston Diamond Corp.-ին: Գործարքի արժեքը կարող է կազմել $1 մլրդ: Շվեյցարացիները կվճարեն $750` իրենց վրա վերցնելով Harry Winston-ի $250 մլն-ի պարտքային պարտավորությունները: Ըստ Bloomberg-ի՝ սա վերջին տասնամյակում Swatch-ի խոշորգույն գործարքն է: Ներկայում կողմերը սպասում են կարգավորիչների թույլտվությանը:
Harry Winston-ը վաճառքից հետո կանվանվի Dominion Diamond Corp.: Harry Winston-ի վարչության նախագահ Ռոբերտ Հենիկոթը հայտարարել է, որ իր ընկերությունը կփոխհատուցի բրնեդում կատարված ներդրումների դիմաց: Swatch Group-ում վստահ են, որ Harry Winston-ը հրաշալի կերպով կհամալրի ընկերության բրենդային սեգմենտը:
Փորձագետների կարծիքով՝ գործարքը շվեյցարական ընկերության համար բավական ռիսկային է՝ չնայած 2012թ. տարեկան վաճառքների 14%-ով ավելացմանը:
Harry Winston-ը զբաղվում է ալմաստների արդյունահանմամբ և հղկմամբ: Swatch-ը Harry Winston-ի գնմամբ մտադիր է ամրապնդել իր դիրքերը լյուքս դասի ժամացույցների շուկայում: 2011թ. Swatch-ը դադարեցրել է համագործակցությունը ոսկերչական իրերի արտադրող ամերիկյան Tiffany&Co.-ի հետ:
Civilnet











