Եվրոպացի սպառողները, որոնք ապահովուոմ են ռուսական գազային հսկա «Գազպրոմի» հասույթի կեսը, կսկսեն ավելի քիչ ծավալներով ռուսական գազ գնել: Գազային մոնոպոլիստը հարկադրված կլինի գազի գնի հարցում զիջումների գնալ: Հնարավոր է՝ 2014-ից Եվրոպայում գազի պահանջարկը կրկին աճի: Այսպիսի եզրակացություն է պարունակում միջազգային վարկանշային Fitch գործակալության զեկույցը:
2012թ. «Գազպրոմի» վաճառքի ծավալները Եվրոպայում և նախկին խորհրդային հանրապետություններում նվազել են:
2013թ. «Գազպրոմի» վաճառքները հանգուցային համարվող եվրոպական շուկայում կշարունակեն կրճատվել, և տնտեսկան թույլ կոնյուկտուրան կպայամանավորի գազի ցածր պահանջարկը:
Ինչպես Եվրոպան, այնպես էլ խորհդային նախկին հանրապետությունները «Գազպրոմի» համար հանգուցային շուկաներ են: Այսպես՝ 2012թ. ընկերությունը իր հասույթի 76%-ը ապահովել է Ռուսաստանի սահմաններից դուրս վաճառքի հաշվին, որոնց բաժին է ընկել ընդհանուր վաճառքների 44%-ը:
Եվրոպա գազի մատակարարումների նվազումը պայմանավորված է գազի եվրոպական մի շարք գնորդների կողմից նախաձեռնած դատական գործընթացներով, ինչպես նաև գազի գնի վերանայման շուրջ բանակցություններով և դրան հաջորդող փոխհատուցումների վճարումներով: Այս ամենը վկայում է, որ «Գազպրոմի» դիրքերը Եվրոպայում շարունակում են բավական բարդ մնալ:
Գործակալության փորձագետների կարծիքով՝ գազային մոնոպոլիստը հարկադրված կլինի շարունակել գների վերանայման և այդ հարցում զիջումների շուրջ բանակցությունները եվրոպական այն գնորդների հետ, որոնք գազի գնման այլընտրանքային աղբյուրներ ունեն: Եվրահանձնաժողովի կողմից «Գազպրոմի» նկատմամբ սկսած հետաքննությունը երակարաժամկետ ֆինանսական հետևանքներ կունենա ընկերության համար: Ներկայում գազի գնի զեղչեր հատկապես պահանջում են Լեհաստանը և Լիտվան:
«Գազպրոմում» Եվրապայում իրադրությունը առավել լավատեսական են գնահատում: Ընկերությունում ակնկալում են, որ 2013թ. Եվրոպա արտահանման ծավալները կաճեն մինչը 152 մլրդ խմ:
Civilnet











