ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն դեմ է ԱՄՆ պետպարտքի առաստաղային մակարդակի բարձրացմանը, ինչը անկաշկանդ կերպով անում է Կոնգրեսը: Այսպիսի հայտարարութուն Բեռնանկեն արել է՝ ելույթ ունենալով ԱՄՆ Միչիգանի համալսարանում: Նրա կարծիքով՝ նվազագույն է հավանականությունը, որ Կոնգրեսը կհրաժարվի առաստաղային մակարդակի մշտապես կատարվող բարձրացումից:
2012թ. դեկտեմբերին պետպարտքի առսատաղային մակարդակը կազմել է $16,394 մլրդ: Ներկայում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը արտակարագ միջոցառումներ է իրականացնում՝ պարտքային պարտավարությունենրը վճարելու համար: Նախարար Թիմոթի Գայթների կարծիքով՝ այդ միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի «դիմանալ» մինչև փետրվարի կես մարտի սկիզբ:
Ըստ Բեռնանկեի՝ շատերը ոչ ճիշտ են ներկայացնում առաստաղային մակարդակի բարձրացումը: Հանրապետականները նշում են, որ առաստաղի բարձրացումը ենթադրում է ծախսերի ավելացում: Բեռնանկեի կարծիքով՝ առաստաղի բարձարցումը կառավարությանը թույլ է տալիս վճարել պարտքային պարտավորությունները:
Ըստ նրա՝ եթե առաստաղը չբարձրացվի, դա նման կլինի իրավիճակին, երբ պարտատու ընտանիքը չի վճարում իր պարքտերը:
«Պետպարտքի առաստաղի բարձրացումը կառավարությանը հնարավորություն է տալիս վճարել իր ընթացիկ պարտավարությունները: Դա չի հանգեցնում պակասուրդի մեծացմանը, և նոր ծախսերի աղբյուր չի դառնում», -ասել է ԴՊՀ ղեկավարը:
Բեռնանկեն վաղուց հանդես է գալիս այն բանին օգտին, որ Կոնգրեսը իր ջանքերն ուղղորդի պակսուրդի երկարաժամկետ կրճատամանը՝ ճնշում չգործադրելով տնտեսության վրա: ԴՊՀ ղեկավարի խոսքով՝ ինքն այս առաջարկով արդեն դիմել է օրենսդիրներին:
«Չեմ ասում՝ պակասուրդը և պարտքերը լավ բան են, սակայն խնդիրների լուծումը պետք է կատարվի ծախսերի և եկամուտների ողջամիտ ծրագրի միջոցով», -նշել է Բեռնանկեն:
Civilnet











