2012թ. ճապոնական ավտոարտադրող Toyota կոնցեռնը համաշխարհային ավտոշուկայում առաջ է անցել ամերիկյան General Motors-ից՝ վերաահաստատելով այս ոլորոտում իր գերիշխող դիրքերը: Նախնական տվյալների համաձայն՝ անցած տարի ճապոնական ավտոմեքենաների վաճառքների ծավալը կազմել է 9,7 մլն՝ GM-ի՝ 9,3 մլն-ի համեմատ:
Toyota-ն դեռ չի հրապարակել վերջնական ցուցանիշները, սակայն իր իսկ հաշվարկների համաձյան 2012թ. վաճառել է 9,7 մլն ավտոմեքենա, որը 22%-ով գերազանցում է 2011-ի ցուցանիշը:
2011թ. Toyota-ի վաճառքների անկումը պայմանավորված էր Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժով և ցունամիով: Փորձագետների կարծիքով՝ ճապոնական ավտոարտադրողին հաջողվել է վերականգնել առաջատարի դիրքերը նորացված Toyota Camry և Toyota Corolla մոդելների արտադրության շնորհիվ: Ամերիկյան Detroit News-ին տված հարցազրույցում՝ ընկերության Toyota Motor Sales USA ստորաբաժանաման գլխավոր տնօրեն Ջիմ Լենցը հայտարարել է, որ Toyota-ի համար կարևորը ոչ թե վաճառքների ծավալներն են, այլ դրանցում մանրածախի մասնաբժինը:
«Մենք ցանականում ենք ստեղծել լավագույն ավտոմեքենաները, և մանրածախ առևտրի ցուցանիշը ամենալավ ցուցիչն է՝ ստացվում է դա մեզ մոտ, թե՝ ոչ», -ասել է Լենցը:
Ուշագրավ է, որ երկրորդ տեղը զբաղեցրած GM-ը 77 տարի շարունակ՝ մինչ 2008թ., միանձնյա գլխավորել է համաշխարհային ավտոարտադրողների ցուցակը՝ ըստ վաճառքների ծավալների:
Երրորդ հորիզոնականում գերմանական Volkswagen-ն է, որը իր համար վաճառքի ռեկորդային ցուցանիշ է արձանգարել՝ 2012թ. վաճառելով 9,07 մլն ավտոմեքենա: Ավելի վաղ Volkswagen-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ մտադիր է մինչև 2018թ. ավտոկոնցեռնի համար առաջատարի դիրքեր ապահովել՝ ըստ վաճառքների ծավալի:
Civilnet











