2012թ. աշնանը՝ մասնավորապես հոկտեմբերին և նոյեմբերին, Ֆրանսիայից կապիտալի զգալի աարտահոսք է արձանագրվել, ինչը պայմանավորված է եղել նախագահ Ֆրանսուա Օլնադի՝ հակերի բարձրացման նախաձեռնությամբ և մեծահարուստների դեմ սկսած արշավավով, այս մասին գրում է բրիտանական Telegraph պարբերականը:
Նշված երկու ամիսներին կապիտալի զուտ արտահոսքը կազմել է €53 մլրդ: Փորձագետները նշում են, որ դա հենց այն ժամանակահտվածն է, երբ նախագահը հայտարարել է հարկերի բարձրացման մասին, և իշխանությունների ու տեղական բիզնեսի միջև հարաբերությունները խիստ լարվել են:
Բացի այդ՝ Ֆրանսիայում դրամի առաջարկի ցուցանիշը կտրուկ նվազել է 2012թ. մայիսից ի վեր, երբ ընտրություններում հաղթանակ է տարել Օլանդը: Դրամավարկային ցուցանիշները վկայում են, որ իրադրությունը Ֆրանսիայում շատ ավելի լուրջ է՝ Իտալիայի և Իսպանիայի համեմատ: Փորձագետների կարծիքով՝ վստահությունը կտրուկ նվազել է, և ֆոնդերը սկսել են դուրս բերել կապիտալը Ֆրանսիայից:
Ֆրանսիայում պարտքային լուրջ ճգնաժամի մասին դեռ վաղ է խոսել, սակայն չափազանց բարձր է երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը՝ 27%:
Հնարավոր է՝ Ֆրանսիայի տնտեսությունը ռեցեսիայում հյատնվի շատ ավելի վաղ, քան Փարիզը կհասցնի բյուջետային ծախսերը կրճատել ՀՆԱ-ի 2%-ով, որը նախատեսված է Եվրամիության հետ պայմանավորվածությունների շրջանակում:
Ըստ փորձագետների՝ կրկնակի հարվածը՝ հարկերի բարձրացումը և բյուջետային ծախսերի կրճատումը Ֆրասնիայի տնտեսության համար 2013թ. կարող է «թունավոր խառնուրդ» դառնալ:
Civilnet











