Գերմանիան վերանայել է ոսկու իր պահուստների պահպանման հայեցակարգը: Երկրի սահմաններից դուրս գտնվող պասհուտները կվերադարձվեն Գերմանիա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային բանկը, հաղորդում է Handelsblatt պարբերականը: Մասնավորապես՝ Գերմանիա կվերադարձվեն Նյու Յորքի և Փարիզի ոսկու պահուստները:
Այսպիսով՝ բանկը կկատարի դաշնային հաշվիչ պալատի հանձնարարությունը, ըստ որի պետք է վերանայվեր արտերկրի ոսկու պահուստների պահպանման հայեցակարգը և ստուգվեր թանկարժեք մետաղի որակը:
Ներկայում Գերմանիայի Դաշնային բանկը ոսկու պահուստներ ունի ոչ միայն Նյու Յորքում և Փարիզում, այլ նաև Լոնդոնում և Ֆրանկֆուրտում: Spiegel պարբերականի հաղորդմամբ՝ Գերմանիայի ոսկու պահուստների ընդհանուր ծավալը կազմում է 3,4 հազ. տ՝ €150 մլրդ ընդհահնուր արժեքով: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին բաժին է ընկնում դրանց 45%-ը, Ֆրանսիայի բանկին՝ 11%-ը, Անգլիայի բանկին՝13%-ը և Գերմանիայի դաշնային բանկին՝ 31%-ը:
Civilnet











