Գլխավոր Լրահոս

Հունգարիան Ռուբինիին մեղադրում է ֆորինտի արժեզրկման մեջ

Հունգարիան Ռուբինիին մեղադրում է ֆորինտի արժեզրկման մեջ

Հունգարիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնի տնտեսագետ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական խորհրդական Նուրիել Ռուբինիի գլխավորած Roubini Global Economics հետազոտական ընկերությանը մեղադրել է ազգային արժույթի՝ ֆորինտի, արժեզրկում հրահրելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

Անցած շաբաթ հունգարական ֆորինտի փոխարժեքը եվրոյի և դոլարի նկատմամբ կտրուկ նվազել էր: Երկուշաբթի՝ հունվարի 14-ին, եվրոյի նկատմամբ ֆորինտի փոխարժեքը կազմել է 300 ֆորինտ/1 եվրո, որը ամենացածրն է վերջին 7 ամիսներին: Ֆորինտի փոխարժեքի նվազումը խնդիրներ է առաջացնում տնային տնտեսությունների, ձեռնարկությունների և կառավարության համար, որոնք ակտիվորեն փոխառում են օտարեկրյա արժույթ:  

«Նուրիել Ռուբինին աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսիստներից է: Նա հունվարի 3-ին խորհուրդ է տվել ֆորինտի կարճ դիրքեր զբաղեցնել: Չարաշահորդները օգտվել են Ռուբինիի խորհրդից և «գրոհել» են ֆորինտը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:

Այսպիսով՝ Ռուբինիի ընկերությունը մեղադրվում է ֆորինտի փոխարժեքի իջեցման մեջ: Ընկերությունում այս հարցում մեղադրել են Հունգարիայի էկոնոմիկայի նախարար Դյորդ Մատոլչիին:  

Անցած շաբաթ նախարարը, որը Հունգարիայի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներից է, թերթերից մեկում տպագրված իր սյունյակում տեսակետ էր հայտնել, որ ուժեղ ֆորինտի նախկին քաղաքականությունը Հունգարիայի համար ողբերգական է եղել:

Ըստ Roubini Global Economics-ի՝ շուկաները այս հայտարարությունը գնահատել են որպես կառավարության՝ դրամավարկային քաղաքականության մեղմացմանը և ֆորինտի փոխարժեքի իջեցմանն ուղղված քայլ:

Նախարարությունը, իր հերթին, չի ընդունում Ռուբինիի ընկերության մեկնաբանությունը:

Նշենք, որ հունվարի 3-ի իր զեկույցում Roubini Global Economics-ը խորհուրդ էր տվել վաճառել ինչպես հունգարական ֆորինտը, այնպես էլ հնդկական ռուփին, չեխական կրոնը և հարավաֆրիկյան ռանդը՝ պայմանավորված այս երկրների բազային մակարոտնտեսական ցուցանիշների ոչ բարենպաստ կանխատեսումներով: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում