2012թ. Եվրամիության երկրներում՝ բացառությամբ Մալթայի, ավտոմեքենաների վաճառքները նվազել են 8,2%-ով: ԱյսպիՍի տվյալներ է պարունակում Ավտոարտադրողների եվրոպական ասոցացիան՝ ACEA-ը:
ACEA-ի մամլո հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ում ավտոշուկայի կրճատումը առավելագույնն է 1993թ. ի վեր, երբ վաճառքները նվազել էին 16,9%-ով: 2012թ.ԵՄ –ում ավտոմեքենաների պահանջարկը 1995թ. ի վեր նվազագույն ցուցանիշն է արձանգրել ՝ կազմելով շուրջ 12 մլն:
Մեծ Բրիտանիան եվրոպական միակ խոշոր երկիրն է, որտեղ ավտոմեքենանների վաճառքի աճ է արձանագրվել: Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում վաճառքները կրճատվել են համապատասխանաբար 2,9%, 13,9%, 19,9% և 13,4%-ով:
Պահանջարկի անկման հիմնական պատճառը եվրոգոտու պարտքայինն ճգնաժամն է: Մի շարք ավտոկոնցեռններ, այդ թվում՝ ամերիկյան Ford-ը, ֆրանսիական Peugeot Citroen-ը և Renault-ն, հարկադրված են եղել հայտարարել իրենց մի քնաի գործարանների փակման մասին:
Ուշագրավ է, որ 2012թ. ԱՄՆ-ում արձանագրվել է ավտոմեքենաների վաճառքների վերջին 5 տարվա առավելագույն ցուցանիշը: Միացյալ Նահանգներում վաճառվել է 14,5 մլն ավտոմեքենա, որը 13%-ով գերազնացել է 2011-ի ցուցանիշը:
Civilnet











