Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիր կանադացի Ռոբերտ Մանդելը ռուսական «Ռոսաի 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է եվրոգոտւ ստեղծման ժամանակ թույլ տրված սխալներին, եվրոգոտւ կառավարման հնարավոր բարելավումներին և մի շարք այլ խնդիրների: Հարցազրույցը որոշ կրճատումներով և թարգամանաբար ներկայացվում է ստորև:
-Դուք եվրոգոտու «նախահայրերից» եք: Չեք կարծում, որ եվրոգոտու ստեղծման ժամանակ մի շարք սխալներ են թույլ տրվել, որոնք ավելի սուր զգացվում են հիմա:
-Այո՛, կարծում եմ, որ եվրոգոտու ստեղծման ժամանակ սխալներ թույլ են տրվել: Դեռ 1969թ. եվրոգոտու մասին իմ տեսությունը նախատեսում էր միասնական արժույթի սահմանում, սակայն դա չէր ենթադրում ազգային արժույթներից անհապաղ ձերբազատում: Երկրները պետք է աստիճանաբար ադապտացվեին, որից հետո նոր միայն անցում կատարվեր միասնական արժույթին: Մինչդեռ 1999թ. արժութային միությունը ստեղծվեց միանգամից, և ազգային արժույոները փոխարինվեցին եվրոյով: Ավելին՝ ամենասկզից անտեսվեց նաև բյուջետային միասնական դիսցիպլինայի հարցը:
-Եվրախումբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերւը շուտով հեռանալու է իր պաշտոնից: Ինչպե՞ս եք գնահատում Եվրախմբի աշխատանքը, և այն համդրելի՞ է Եվրապական կենտորնական բանկի աշխատանքի հետ:
-Կարծում եմ՝ Եվրախումբը և Եվրոպական կնետրոնական բանկի լիազորությունները տարբեր են: Եվրախումբը զուտ քաղաքական խնդիրներ է լուծում: ԵԿԲ-ն զբաղվում է դրամավարկային քաղաքականության հարցերով: Իրենց խնդիրների լուծման համար անհրաժեշտէ , որ այս երկու կառույցները առավել սերտ համագործակցեն: Չեմ կարծում, թե ժամկետների հերթագայման համակարգը լավ գաղափար է, քանի որ եվրոգոտում քաղաքական իրական հեղինակություն միայն երկու երկիր ունի՝ Գերմանիան և ֆրանսիան, և համակարգը պետք է փոխվի:
-Դա ինչպե՞ս պետք է տեղի ունենա: Ուշագրավ է, որ ավելի վաղ Յունկերի պաշտոնի հիմնական հավակնորդ էր համարվում Էստոնիայի ֆինանսների նախարարը, ներկայում հիմնական թեկնածու համարվում է Նիդեռլանդների ֆինանսների նախարարը:
-Կարծում եմ, որ Նիդեռլանդները բյուջետային դիսցիպլինայի հարցերում բավական մեծ փորձ ունի, և դա լավ գործոն է: Հնարավոր է՝ դա որոշակիորեն ազդեցություն ունենա մի շարք հարցերում Մեծ Բրիտանիայի դիրքորոշման վրա: Բացի այդ՝ ըստ իս՝ հավասար չպետք է լինեն Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահների պաշտոնավարման ժամկետները:
-Ինչպես եք գնահատում ԱՄՆ՝ պաշտոնից հեռացող ֆինանսների նախարար Թիմոթի Գայթների աշխատանքը, և նոր նախարարը՝ Ջեյկոբ Լյուն, ի՞նչ պետք է անի իրավիճակի բարելավման համար:
-Չգիտեմ: Ես նրա հետ հանդիպել եմ, քննարկել եմ իմ պլանները: Նա շատ հետաքրքիր անձնավորություն է, ինձ շատ է դուր եկել, սակայն կարծում եմ բյուջետային դիսցիպլինայի հարցերում նա անելու շատ բան ունի:
Civilnet











