Գլխավոր Լրահոս

Լոնդոնի մեծությամբ երրորդ օդանավակայանը վաճառվել է $940 մլն-ով

Լոնդոնի մեծությամբ երրորդ օդանավակայանը վաճառվել է $940 մլն-ով

Բրիտանական Manchester Airports Group-ը 1,5 մլրդ ֆունտ ստեռլինգով գնել է Լոնդոնի մեծությամբ երրորդ՝ Stansted օդանավակայանը: Այս մասին ասված է օդանավակայանի սեփականատեր Heathrow Airport Holdings-ի մամլո հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիայի հակեմանաշնորհային մարմնի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2009թ. որոշման համաձայն՝ BAA ընկերությունը, որը գտնվում է իսպանական Ferrovial-ի վերահսկողության ներքո և 2012թ. վերանվանվել է Heathrow Airport Holdings, պետք է վաճառի իրեն պատկանող բրիտանական 7 օդնավակայաններից մեկը: Դատական մի շարք գործընթացներից հետո՝ հակամենաշնորհային մարմնի որոշումը մնացել է ուժի մեջ:

Ավելի վաղ արդեն ավարտվել են Լոնդոնի Gatwick և Էդինբուրգի օդանավակայանների վաճառքը: Ryanair և easyJet ավիաընկերությունների համար հանգուցային համարվող Stansted օդանավակայանի վաճառքի գործարքը պետք է փակվի փետրվարին:

Արդյունքում Manchester Airports Group-ին կպատկանեն Մեծ Բրիտանիայի՝ մեծությամբ երրորդ և չորրորդ օդանավակայանները՝ Մանչեսթերի օդանավակայանը և  Stansted-ը: Բացի այդ՝ ընկերությունը վերահսկում է  Բորմունքտի և Իսթ-Միդլենսի օդնավակայանները:

Heathrow Airport Holdings-ին կշարունակեն պատկանել Լոնդոնի Heathrow, ինչպես նաև Գլազգոյի, Աբերդինի և Սաութգեմպտոնի օդանավակայանները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում