Գլխավոր Լրահոս

2013թ. նավթի գլոբալ պահանջարկը կաճի. ՄԷԳ

2013թ. նավթի գլոբալ պահանջարկը կաճի. ՄԷԳ

Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) 2013-ի համար նավթի պահանջարկի իր կանխատեսումները բարձրացրել է 240 հազ. բարել/օր-ով՝ մինչև 90,8 մլն բարել:

ՄԵԳ-ի զեկույցի համաձայն՝ նավթի համաշխարհային շուկան անսպասելիորեն ամրապնդվել է, ինչը պայմանավորված է նավթամթերքների վերամշակման ծավալների աճով, ենթակառուցվածքների վրա կատարող ծախսերի ավելացմամբ, էլեկտրաէներգիայի մեծ պահանջարկով, դեպի Չինաստան երկաթուղային բեռների ծավալների ավելացմամբ, ինչպես նաև ԱՄՆ-ում և Չինաստանում վառելիքի մեծ պահանջարկով: Շուկայի աշխուժացման հանգուցային գործոններից մեկը չինականն է. հենց Չինաստանին է բաժին ընկնում վերջին 4 տարում նավթի ընդհանուր պահանջարկի երկու երրորդը: ՄԷԳ-ի կանխատեսման համաձայն՝ 2013թ. Չինաստանում նավթի պահանջարկը կաճի 4%-ով՝ մինչև 10 մլն բարել/օր:

2012թ. դեկտեմբերին նավթի համաշխարհային առաջարկը անցած տարվա նվազագույն ցուցանիշն է արձանգարել՝ պայմանավորված Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի մատակարարումների կրճատմամբ: Արդյունքում՝ ըստ գործակալության փորձագետների՝ իրադրությունը շուկայում կանխատեսվածից լարված է եղել: ՕՊԵԿ-ի երկրներւոմ նավթի արդյունահանումը նվազել է 265 հազ. բարել-օր-ով՝ կազմելով մինչև 30,65 մլն բարել: Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը կրճատել է 290 հազ./օր-ով՝ մինչև 9,4 մլն բարել:

Փորձագետները ՄԷԳ կանխատեսումների վերանայումը դեպի բարձրացում փոքր-ինչ անսպասելի են համարում՝ Համաշխարհային բանկի՝ 2013թ. գլոբալ տնտեսության աճի կանխատեսոումը 3%-ից մինչև 2,4% իջեցման ֆոնին:

ՀԲ-ն նավթի գնանշումների անկում է կանխատեսում՝ գլոբալ աճի դանդաղման պայմաններում: Այսպես՝ Brent տեսակի նավթը կէժաանանա 3%-ով՝ մինչև $102/1 բարել:

Փորձագետների կարծիքով՝ ՄԷԳ-ի կանխատեսումը ազդակ է ՕՊԵԿ-ի համար՝ կանխելու կարտելի կողմից նավթի արդյուհանման հետագա հնարավոր կրճատումները: Նավթի անկախ՝ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող արտադրողները, ըստ ՄԷԳ-ի, «սև ոսկու» արդյունահանումը կավելացնեն 980 հազ. բարել/օր-ով՝ մինչև 54,3 մլն բարել/օր, ինչը 2010-ից վեր արձանգարված ամենաբարձր ցուցանիշն է:

Գործակալության փորձագետների կարծիքով՝ առավել մտահոգիչը հյուսիսաֆրիկյան տարածաշրջանն է: 2012թ. դեկտեմբերին Լիբիայում նավթի արդյունահանումը նվազել է 50 հազ. բարել/օր-ով՝ պայմանավորված ոլորտի աշխատակիցների գործադուլով և ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ իսլամիստ գրոհայինների հարձակումներով:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում