Աշխարհում կիրառվող տնտեսությունը բաժանվել է երկու ճամբարների միջև: Ավստրալիայի տնտեսական իշխանությունները պատկանում են այն ուղղությանը, որը բացասաբար է վերաբերվում տնտեսական աճի դանդաղման պայմաններում բյուջետային ծախսերի կրճատմանը: Այսպիսի հայտարարություն է արել Ավստրալիայի ֆինանսների նախարար Վեյնի Սվոնը Նյու Յորքում ավստրալացի գործարարների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ Ավստրալիան դեմ է բյուջետային ծախսերի կտրուկ կրճատումներին՝ չնայած ընտրական տարում բյուջեի դրական բալանսի ապահովման մասին խոստումներին:
«Կտրուկ կրճատումները, որոնց նպատակը բյուջեի ճեղքվածքը փակելն է, անպատասխանատու քայլ կլինի յուրաքանչյուր պետության համար և ռիսկի կենթարկի պետության տնտեսական աճն ու զբաղվածության մակարդակը», -ասել է նախարարը:
Ուշագրավ է, որ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ այս ֆինանսական տարում Ավստրալիային հազիվ թե հաջողվի բյուջեի պրոֆիցիտ ապահովել, քանի որ տնտեսական աճը բավական թույլ է, և հարկային եկամուտները նվազել են:
Երկրի վարչապետ Ջուլիա Հիլարդը, որի վարկանիշը, մի շարք հարցումների համաձայն, ընտրական տարում բավական նվազել է, 2012թ. մայիսին վերջին 42 տարում իրականացված բյուջետային ծախսերի առավելագույն կրճատումների պայմաններում եկամուտների թիրախային ցուցանիշ էր սահմանել $48,3 մլրդ-ը:
Civilnet











