Գլխավոր Լրահոս

Եվրախումբը նոր նախագահ ունի. Յունկերին կփոխարինի Նիդեռլանդների ֆինանսների նախարարը

Եվրախումբը նոր նախագահ ունի. Յունկերին կփոխարինի Նիդեռլանդների ֆինանսների նախարարը

Եվրամիության անդամ պետությունների ֆինանսների նախարարների հունվարի 21-ի նիստին Եվրախմբի նոր նախագահ է ընտրվել Նիդեռլանդների ֆինանսների նախարար Յերուն Դեյսելբլումը: Այս մասին ասված է կառույցի մամլո հաղորդագրության մեջ: Եվրախումբը միավորում է եվրոգոտու անդամ պետությունենրի ֆինանսների նախարարներին, և նրա հիմնական խնդիրը եվրոգոտւ ֆինանսական քաղաքականության համակարգումն է: Ներկայում այն հանգուցային դերակատարում ունի եվրոգոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման հարցում:

46-ամյա Դեյսելբլումը Նիդեռլանդների ֆինանսների նախարարությունը ղեկավարում է 2012թ. նոյեմբերից: 12 տարի շարունակ՝ սկսած 2000թ., նա «Աշխատանքի կուսակցությունից» եղել է Նիդեռլանդների խորհրդարանի անդամ: Նիստին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում Դեյսելբլումը հայտարարել է, որ մոտ ապագայում եվրոգոտու ֆինանսների նախարարների գլխավոր խնդիրը եվրոյի նկատմամբ ներդրողների վստահության վերականգնումն է:

Եվրախմբի առաջին նախագահ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը, որը կառույցը ղեկավարում է 2005-ից, պաշտոնից հեռանալու մասին հայտարարել էր դեռ անցած տարի: Մամլո ասուլիսի ընթացքում նա տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնից դեռևս մտադիր չէ հեռանալ: Եվրախմբի փոխնախագահ Օլի Ռենը, իր հերթին, հայտարարել է, որ Յունկերը հիանալաի աշխատանք  է կատարել, և կառույցը կարևոր մի շարք որոշումների ընդունման հարցում պարատական է հենց Յունկերին:

Նիստի ընթացքում քննարկվել  է նաև Կիպրոսի հարցը, որը ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով դիմել է ԵՄ-ին: Յունկերի խոսքով՝ Նիկոսային ֆինանսական աջակացության տրամադրման մասին վերջնական որոշումը կըդունվի միայն մարտին, թեև Կիպրոսի ու միջազգային դոնորների «եռյակի»՝ ԵՄ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Եվրոպական կենտրոնական բանկ, հետ բանակցություններն ընթանում են 2012 ամռանից: Ներկայում Կիպրոսի պետպարտքը արդեն կազմում է ՀՆԱ-ի 90%: Անհրաժեշտ €16 մլրդ ֆինանսական աջակցությունը գրեթե կկրնապատկի Կիպրոսի պարտքային ծանրաբեռնվածությունը՝ այն համադրելի դարձնելով հունականի հետ: Այդ գումարից €10 մլրդ-ը կհատկացվի բանկերի վերակապիտալիզացիային:

Ֆինանսական աջակցության հատկացման հետաձգման պաշտոնական հիմնավորումը Կիպրոսի բանկային համակարգի պահանջների առավել լավ ուսումնասիրումն է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում