Գլխավոր Լրահոս

Աշխարհում ամենաշատը վստահում են տեխնոլոգիաներին և ավտոարտադրությանը. Barometer

Աշխարհում ամենաշատը վստահում են տեխնոլոգիաներին և ավտոարտադրությանը. Barometer

Միջազգային հանրությունը ավելի շատ բիզնեսին է վստահում, քան իշխանություններին: Այսպիսի եզրակացություն է պարունակում ամերիկյան Edelman ընկերության Trust Barometer ուսումնասիրությունը: Ընդ որում՝ աշխարհում ամենաքիչը վստահում են բանկերին և ֆինանսական կառույցներին՝ ի տարբերություն տեխնոլոգիական ընկերությունների և ավտոարտադրողների, որոնց «վարկանիշը» շարունակում է բավական բարձր մնալ: 

Ընկերության հարցման 31 հազ. մասնակիցների կեսի կարծիքով՝ բիզնեսը կշարունակի ճիշտ քաղաքականություն վարել: Իշխանությունների ճիշտ քաղաքականությանը հավատում է հարցման մասնակիցների 43%-ը: Հարցման մասնակիցների միայն 18%-ն է հավատում, որ բարդ իրադրությունում թոփ մենջերները կասեն ճշմարտությունը: Քաղաքական գործիչների դեպքում ցուցանիշը կազմել է ընդամենը 13%: Edelman-ի ղեկավար Ռիչարդ Էդելմանի կարծիքով՝ ներկայում աշխարհում լիդերության ճգնաժամ է:  Բիզնեսի և իշխանության առանձին ներկայացուցիչների նկատմամբ ամբողջ աշխարհում առկա վստահության դեֆիցիտը, ըստ փորձագետների, պայմանավորված է բազմաթիվ սկանդալներով, որոնց մեջ նրանք ներքաշվել են 2012թ.:  

Ուսումնասիրության համաձայն՝ մեծացել է հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների նկատմամբ վստահության մակարդակը: Այսպես՝ վստահության մակարդակը վերջին 13 տարվա առավելագույն ցուցանիշն է արձանագրել ոչ կառավարական կազմակեպությունների (13%), բիզնեսի (58%) և ԶԼՄ-ների (57%) նկատմամբ:

Ուշագրավ է, որ տնտեսության միակ ոլորտը, որը չի կարողացել վերականգնել իր նկատմամբ վստահությունը ճգնաժամային՝ 2008թ. ի վեր, բանկայինն է: Ֆինանսական այս կառույցները չեն կարողացել ապահովել հարցման մասնակցածների վստահության 50%-ը: Բանկերի վարկանիշը նվազում է արդեն երրորդ տարին շարունակ: 2012թ. բանկերը բազմամիլիարդանոց տուգանքներ են վճարել միջբանկային LIBOR տոկոսադրույքի մանիպուլացման, փողերի լվացման և պատժամիջոցների խախտման համար: Հարցման մասնակիցները ամենից շատ վստահում են տեխնոլոգիական ոլորտին (77%) և ավտարտադրությանը (89%):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում