Գլխավոր Լրահոս

Մեկնարկում է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը

Մեկնարկում է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը

Շվեյցարիայի Դավոս քաղաքում այսօր մեկնարկում է Համաշխարհային տնտեսական 43-րդ ֆորումը (ՀՏՖ), որը կշարունակվի մինչև հունվարի 27-ը: Ֆորումին, որն այս տարի կրում է «Կայուն դինամիզմ» կարգախոսը, մասնակցում է ավելի քան  2,5 հազ. հյուր աշխարհի ավելի քան 100 երկրից, այդ թվում՝ 50 պետության ղեկավարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի նախկին և ներկայիս գլխավոր քարտուղարները, Եվրոպական կենտրոնական բանկի, Համաշխարհային բանկի նախագահները, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, խոշոր ընկերությունների ավելի քան 900, 200 ԶԼՄՆ-երի ղեկավարներ, քաղաքացիական հասարակության 100 ներկայացուցիչներ, հոգևոր 16 առաջնորդներ:

5-օրյա ֆորումը հավակնում է յուրատեսակ «ուղեղային գրոհ» դառնալ՝ մի շարք երկրների կողմից կիրառվող խիստ խնայողության ներկայիս քաղաքականության պայմաններում, որը ենթարկվում է ինչպես փորձագետների, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր կազմակերպությունենրի, այդ թվում՝ ՄԱԿ-ի խիստ քննադատությանը: Վերջիններիս կարծիքով՝ այն խաթարում է սոցիալական կայունությունը՝ խոչընդոտելով  նոր աշխատատեղերի ստեղծմանը և ճգնաժամի հաղթահարմանը:

«Լինել կայուն նշանակում է  հարմարվել փոփոխվող պայմաններին, դիմակայել անսպասելի հարվածներին, վերականգնվել դրանցից՝ կյանքի կոչելով մի շարք կարևոր նպատակներ»,- ասել է  ՀՏՖ հիմնադիր և գործադիր նախագահ, շվեյցարացի տնտեսագետ Կլաուս Շվաբը՝ մեկնաբանելով ֆորումի այս տարվա կարգախոսը: Ըստ նրա ՝ ներկայում աշխարհում նոր իրողություններ են՝ պայմանավորված անսպասելի ցնցումներով և գլոբալ տնտեսական դեռևս չլուծված խնդիրներով, երբ խոշոր ընկերությունները հարկադրված են դիմել խիստ խնայողության ռեժիմին: «Նոր պայմաններում աճի ապահովումը դինամիզմ, առավել համարձակ տեսլական և գործողություններ է պահանջում», -նշել է Շվաբը՝ հավելելով, որ այժմ խնդիրների համար բավարար չէ ինչպես դինամիզմը, այնպես էլ կայունությունը:

Ֆորումին քննարկումները ընթանալու են երեք հիմնական ուղղություններով` կառավարել անբարենպաստ պայմաններում, վերականգնել դինամիզմը տնտեսության մեջ և վերականգնել սոցիալական կայունությունը: Բացի այդ՝ կքննարկվեն մթնոլորտ վնասակար արտանետումների և ջերմոցային էֆեկտի, բիոտեխնոլոգիաների, ինտերնետին առնչվող մի շարք հարցեր:

Դավոսում ուժեղացվել են անվտանգության ինչպես օդային, այնպես էլ ցամաքային միջոցառումները: Ընդ որում՝ խսիտ վերահսկվում է ոչ միայն բուն քաղաքը, այլև հարակից տարածքները և ենթակառուցվածքները:

ՀՏՖ-ն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի գործունեության նպատակը միջազգային  համագործակցության ամրապնդումն է: Ֆորումը ստեղծվել է 1971թ. և այդ ժամանակից ի վեր այն շարունակում է ղեկավարել Շվաբը: ՀՏՖ անդամ են աշխարհի ավելի քան 1000 խոշոր ընկերություններ և կազմակերպություններ: Բյուջեն ձևավորվում է անդամավճարների հաշվին՝ տարեկան $52,6 հազ: Եվս $17 հազ. անհրաժեշտ է վճարել ֆորումի նստաշրջանին մասնակցելու համար:

Հայաստանը այս տարի ևս, ինչպես նախորդ երկու տարիներին, չի մասնակցում ֆորումին: Էկոնոմիկայի նախարարության լրատվական բաժնից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ գերատեսչությունը պատվիրակություն չի ուղարկել Դավոս:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում