Գլխավոր Լրահոս

Եվրոպան հարկում է ֆինանսական տրանզակցիաները

Եվրոպան հարկում է ֆինանսական տրանզակցիաները

Հունվարի 22-ին Եվրամիության անդամ 11 երկրի ֆինանսների նախարարները ֆինանսական տրանզակցինարեի նկատմամբ միասնական հարկի սահմանման մասին որոշում են ընդունել, որի նպատակը շուկայում չարաշահորդական գործարքների կրճատումն է: Հարկի՝ ԵՄ ամբողջ տարածքի սահմանման մտադրությունը ձախողվել է:

Հարկի սահմանմանը կողմ են քվեարկել Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Բելգիան, Էստոնիան, Հունաստանը, Սլովակիան և Սլովենիան: Հարկը կկիրառվի բորսայական շուկայում գործարքների ժամանակ, և այդ դեպքում դրույքաչափը կկազմի տրանզակցիայի 0,1%-ը, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայում՝ դրույքաչափը  0,01%:

Հարկերի գծով եվրահանձնակատար Ալգիրդաս Սեմետայի հաշվարկների համաձայն՝ հարկը կարող է տարեկան €57 մլրդ ապահովել: Փորձագետների գնահատամամբ՝ դա չափազանց լավատեսական  ցուցանիշ է, և հարկը ընդամենը $30-35 մլրդ կապահովի: Նրանց կարծիքով՝ երկրները շատ ավելի մեծ գումարներ կարող են հավաքագրել, և հարկադրույքը իրականում շատ փոքր է: Սա պայմանավորված է մտավախությամբ, որ առավել մեծ դրույքաչափերի դեպքում բանկերը իրենց բիզնեսը կտեղափոխեն այլ երկրներ: Սա, ըստ փորձագետների, խորհրդանշական քայլ է, որը քաղաքական գործիչներին հնարավորություն կտա ընտրազանգվածին համոզել, որ ճգնժամի համար մեղավոր են բանկերը:

Ավելին՝ փորձագետները վստահ են, որ տրանզակցիաների հարկերը երբևէ չեն ընդունվի Մեծ Բրիտանիայի կողմից, քանի որ Լոնդոնը աշխարհի ֆինանսական խոշորագույն կենտրոններից է: Դրա կիրառումից հրաժարվում է նաև Շվեյցարիան, որը համանման հարկ սահմանել էր դեռ 1990-ականներին, սակայն այն ձախողվել էր:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում