Գլխավոր Լրահոս

Google-ը ռեկորդային տարեկան եկամուտ է ստացել

Google-ը  ռեկորդային տարեկան եկամուտ է ստացել

2012թ. Google ինտերնետային հսկայի տարեկան եկամուտը կազմել է $50,2 մլրդ, որը 32%-ով գերազանցել է 2011-ի ցուցանիշը:  Այսպիսի տվյալներ է պարունակում ընկերության մամլո հաղորդագրությունը:

Ֆինանսաական վերջին եռամսյակում, որը ավարտվել է 2012թ. դեկտեմբերին, ընկերության հասույթը կազմել է $2,89 մլրդ, որը 6,7%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահտավածի համապատսխան ցուցանիշը: Ընդ որում՝ 2012թ. ընկերության տարեկան շահույթը 2011-ի համեմատ աճել է 10%-ով ՝ մինչև $10,7 մլրդ:

Google-ի ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը  թանկացել են ավելի քան 3,5%-ով՝ կազմելով $730/ 1 բաժնետոմս: 

Bloomberg-ի հաղորդմամբ՝  Google-ի ֆինանսական ցուցանիշների բարելավումը տեղի է ուենցել ԱՄՆ-ում բջջային սարքավորումների և ինտերնետային գովազդի շուկայի ամրապնդման ֆոնին, որոնք ապահովել են ընկերության շահույթի 41%-ը, և այն գերազնացել է փորձագետների ավելի վաղ արված կանխատեսումները:

2012թ. Google-ն իր պատմության ընթացքում ամենաթանկ գործարքն էր կատարել՝ $12,5 մլրդ-ով գնելով ամերիկյան Motorola Mobility-ն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում