ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (Securities and Exchange Commission, SEC) ամերիկյան վարկանշային Egan-Jones Ratings գործակալությանը 18 ամսով արգելել է վարկանշել ԱՄՆ սուվերեն պարտատոմսերը և մի շարք այլ արժեթղթեր:
Գործակալությունը մոլորության մեջ է գցել կարգավորիչին ազգային կարգավիճակ ունեցող վիճակագրական վարկանշային կազմակերպության կարգավիճակի (Nationally Recognized Statistical Rating Organization, NRSRO) ստացման հարցում՝ պնդելով, որ սկսած 1995թ. վարկանշվել է 1 երկու դասի ակտիվ, մինչդեռ պարտատոմսերը գործնակում սկսվել են վարկանշվել միայն 2008-ից:
«Գործակալության կողմից՝ թողարկողների, նրանց ակտիվների, արժեթղթերի, ինչպես նաև պետպարտատոմսերի վարկանշման փորձի մասին տվյալների խեղաթյուրումը կոպիտ խախտում է համարվում»,-ասված հանձնաժողովի հաղորդգրության մեջ:
SEC-ը ինքն է որոշում՝ վարկանշային գործակալություններից որին պետք է շնորհվի NRSRO կարգավիճակը: Ներկայում այդ կարգավիճակն ունեն միջազգային վարկանշային Standart&Poor's, Moody’s и Fitch գործակալությունները, ինչը նրանց հնարավորություն է տալիս ԱՄՆ-ի տարածքում վարկանշային գործունեություն իրականանցնել:
Egan-Jones-ի նկատմամբ արգելքը կարգավորիչի կողմից գործկալության նկատմամբ պահաջների կարգավորման շրջանակում է:
Egan-Jones-ում նշել են, որ գործակալությունը պահպանել է NRSRO-ի իր կարգավիճակը կորպորատիվ, բանկային, ֆինանսական և ապահովագրական վարկանիշների համար:
Գործակալությունը տեղեկատվության խեղաթյուրման համար առաջին անգամ մեղադրվել էր 2012թ. ապրիլին: Ի տարբերություն S&P-ի, Moody's-ի և Fitch-ի, որոնք վճարներ են գանձում հենց թողարկողներից, Egan-Jones-ի եկամուտները կախված են ներդրողներից: SEC-ի տվյալների համաձայն՝ 2012թ. Egan-Jones-ը 1136 վարկանշում է կատարել:
Ուշագրավ է, որ 2012թ. հուլիսին Egan-Jones-ը առաջինն էր, որ ԱՄՆ վարկային վարկանիշն իջերցրել էր AAA-ից AA+: Մեկ ամիս հետո S&P-ն ևս իջեցրել էր ԱՄՆ վարկանիշը:
Civilnet











