Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի էժան փողերը «փչացնում են» զարգացող երկրները. Միջազգային ֆինանսների ինստիտուտ

ԱՄՆ-ի էժան փողերը «փչացնում են» զարգացող երկրները. Միջազգային ֆինանսների ինստիտուտ

Շուկաների ներկայիս հանգստությունը ժամանակավոր երևույթ է: Գլոբալ տնտեսության կայունության սպառնալիքի գլխավոր աղբյուրը ԱՄՆ է, որը աշխարհը հեղեղում էժան փողերով: Ավելին՝ միջազգային կարգավորիչները մինչ այժմ չեն կարողանում համաձայնեցնել ճգնաժամի դեմ պայքարի համար անհրաժեշտ գումաների ծավալը: Այսպիսի տեսակետ է հայտնել Միջազգային ֆինանսների ինստիտուտի ղեկավար Չարլզ Դալարը Ցյուրիխում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ներկայում աշխարհում բոլոր խնդիրները լուծվում են կենտրոնական բանկերի դրամական քաղաքականության ազատականացման հաշվին, սակայն դա երկար չի կարող շարունակվել: «Շուկաները ներկայում պատրաստ չեն նրան, որ կենտրոնական բանկերը մի պահից սկսած կարող են կրկին վերադառնալ առավել պահպանողական դրամական քաղաքականության», -ասել է Դալարը՝ հավելելով, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամի սկսվելուց ի վեր՝ դրա դեմ պայքարի հարցում միջազգային գործողությունների համակարգումն առաջընթաց չի արձանագրել: Դրա վառ օրինակը, ըստ փորձագետի, էժան փողերի քաղաքականությունն է, որը իրականացնում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը: «ԱՄՆ-ը էժան փողերի քաղաքականություն է վարում՝ առանց մտածելու գլոբալ տնտեսության համար դրա հետևանքերի մասին», -նշել է Դալարը:

Զարգացող մի շարք երկներ, օրինակ Բրազիլիան, այն  տեսակետին են, որ չափազանց ազատական դրամական քաղաքականությունն օգնում է ԱՄՆ-ին «արտահանել» իր տնտեսական խնդիրները այլ երկրներ: Փորձագետի կարծիքով՝ կապիտալի չափից ավելի մեծ հոսքերով հեղեղումը հանգեցնում է նրան, որ զարգացող երկրներում չափազանց արագ գումարների մեծ ծավալ է մուտք գործում: Այս ամենի հետևանքով տեղական արժությը զգալիորեն թանկանում է դոլարի նկատմամբ:

Եվրոպացիները, ըստ Դալարի, ճգնաժամի հաղթահարման նպատակով ոչ թե կառտւցվածքային բարեփոխումներ են իրականացնում, այլ կիրառում են «միայն թե հեռու մնանք» սկզբունքը:

Մեծ քսանյակը ևս աստիճանաբար ավելի ընդգծված ոչ կոմպետենտություն է դրսևորուոմ տնտեսական խնդիրների հաղթահրման հարցում: «Միջազգային համակարգման թուլացումը լուրջ ռիսկ է», -ասել է Դալարը: Գործողությունների համաձայնեցման պակասը կարող է հանգեցնել ֆինանսական շուկաների անկայունությանը, ինչը, իր հերթին, ազատական դրամական քաղաքականության հետևանք է: «Փոխարժեքների  տատանումների էֆեկտները այսբերգի միայն գագաթն է», -ասել է փորձագետը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում