Գլխավոր Լրահոս

Իսպանիայում գործազրկությունը ռեկորդ է սահմանել

Իսպանիայում գործազրկությունը ռեկորդ է սահմանել

2012թ. 4-րդ եռամսյակում Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմել է ռեկորդային 26,02%, որը 1976թ. ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: 3-րդ եռամսյակում գործազրկությունն այս երկրում կազմել է 25,01%:

Ըստ Իսպանիայի Վիճակագրության ազգային ծառայության տվյալների՝ գործազուրկների թիվը Իսպանիայում հասել է 6 մլն-ի, որը համընկել է Bloomberg-ի հարցմանը մասնակցած տնտեսագետների միջին կանխատեսումներին: Այսպիսով՝ եվրոգոտու գործազուրկների մեկ երրորդն Իսպանիայում է:

Փորձագետների կանխատեսմամբ՝ Եվրոպայի մեծությամբ վեցերորդ տնտեսությունում անկումը կշարունակվի վեցերորդ տարին շարունակ: Capital Economics-ի տնտեսագետների կարծիքով՝ Իսպանիայի կառավարության՝ 2013-ի համար տնտեսական 0,5% անկման  կանխատեսումը չափազանց լավատեսական է: Ակնկալվում է, որ անկումը կկազմի մինչև 2,5%՝ հաշվի առնելով վերջին եռմասյակներում աշխատաշուկայում արձանագրվող և պահպանվող չափազանց վատ իրադրությունը:

Արժույթի միջազգային հիմնադրամը հունվարի 23-ին հրապարակած  «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» զեկույցում Իսպանիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցրել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 1,4%՝ 2012թ. հոկտեմբերի 1,5% կանխատեսման համեմատ:

Իսպանիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 2012թ. 4-րդ եռամսյակում երկրում ռեցեսիան խորացել է՝ պայմանավորված Մարիանո Ռախոյի կառավարության՝ բյուջետային խիստ խնայողության միջոցառումներով: Իսպանիայի կենտրոնական կառավարությունը և ռեգիոնները սկսել են խիստ խնայողությունների հինգերորդ փաթեթի իրականցումը, որով նախատեսվում  է վաճառքների հարկերի բարձրացում, ինչպես նաև գործազրկության նպաստների, բյուջետային աշխատողների և աշխատավարձերի կրճատում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում