Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի բանկերը հիշել են սեպտեմբերի 11-ը

ԱՄՆ-ի բանկերը հիշել են սեպտեմբերի 11-ը

ԱՄՆ-ում խոշոր բանկերի հաճախորդները իրենց միջոցները դուրս են բերում ռեկորդային արագ տեմպերով 2001թ. սեպտեմբերյան ահաբեկչություններից ի վեր: Սա հիմնականում պայմանավորված է ավանդների ապահովագրության ծրագրի՝ Transaction Account Guarantee (TAG) ավարտով, որը մեկնարկել էր 2008թ.: Ծրագրով, որն ավարտվել է դեկտեմեբրի 31-ին, անտոկոս հաշվեհարամներին $1,5 տրլն-ի երաշխքիներ է տրամադրվում, հաղորդում է Bloomberg-ը:  Փորձագետները ավելի վաղ տեղեկացրել էին, որ ավանդատուները ծրագրի ավարտին զուգահեռ կսկսեն դուրս բերել միջոցները բանկերից:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տվյալների համաձայն՝ 2013թ. հունվարի առաջին շաբաթը ԱՄՆ 25 խոշոր բանկերից դուրս է բերվել $114 մլրդ, և ավանդների ծավալը կրճատվել է $5,37 մլրդ-ով: Այսպիսով՝ նրանց ավանդների բազան կրճատվել է 2%-ով: Մնացած բանկերից դուրս է  բերվել շուրջ 27 մլրդ, որը համարժեք է ավանդային բազայի 0,9%-ին:

Փորձագետները ավանդների «արտահոսքի» այլ պատճառներ ևս նշում են: Առավել հավանականներից մեկն այն  է, որ դրանք դուրս են բերել ներդրողները, որոնք որոշել ռիկսի դիմել և պետության կողմից երաշխավորված գումարները առավել շահավետ ներդրումներ դարձնել:

Փորձագետները նշում են, որ համատեղ ֆոնդերը, որոնք հիմնականում զբաղվում են  բաժնետոմսերում ներդրումներով, միջոցների երկրորդ խոշոր ներհոսք են արձանագրել հունվարի առաջին շաբաթը: Հետևապես՝բանկային ավանդների հուսալի, սակայն քիչ շահութաբեր գումարները, ամենայն հավանականությամբ, ներհոսել են հենց այս ֆոնդեր:

Ամերիկյան Market Rates Insight-ի փոխտնօրենի կարծիքով՝ բանկային ավանդների կրճատումը կարող է նշանակել, որ բանկերը դարձել են ճկունության օրենքի կիրառման զոհը, երբ գումարները, «վերատեղակայվելով»  մի կողմից նվազեցրել են ավանդների ընդհանուր ծավալը, մյուս կողմից՝ ավելացրել են գումարների ծավալը բորսայական շուկայում: 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում