Գլխավոր Լրահոս

Երևանի հեռուստաաշտարակին հարող՝ 1,6 մլն դոլար արժեքով հողամասը կվերադարձվի պետությանը

Երևանի հեռուստաաշտարակին հարող՝ 1,6 մլն դոլար արժեքով հողամասը կվերադարձվի պետությանը

Հակակոռուպցիոն դատարանը ապրիլի 4-ին բավարարել է դատախազության հայցը՝ Նորքի անտառների նախկին տարածքի հերթական խոշոր հողակտորի վերադարձման վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի «անտառային նպատակային նշանակության» 16,870 քմ (1,6 հա) մակերեսով հողամասը՝  1,6 մլն դոլարին համարժեք շուրջ 646 մլն դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Լ.Դ.-ի միջև 2005 թվականի հունիսի 7-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը, կիրառել անվավերության հետևանքներ և անվավեր ճանաչել նաև հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:

ՍիվիլՆեթի հետաքննությունը դեռ 2023-ի մարտին անդրադարձել էր այս և նմանաբնույթ բազմաթիվ գործարքների իրավաչափությանը։ ՍիվիլՆեթը բացահայտել էր 2000-ականներին անտառային տարածքների մասնատման սխեման ու ներկայացրել որոշ դերակատարների՝ մատնանշելով սեփականաշնորհման խնդիրները։ 

Գլխավոր դատախազությունից ավելի վաղ ՍիվիլՆեթին հայտնել էին, որ քրեական գործով արձանագրված 16 դեպքերով ներկայացվել է 21 հայց, որից 10-ը՝ հակակոռուպցիոն դատարան, իսկ 11-ը՝ վարչական դատարան: Այս գործի շրջանակում Նորքի այգիների կամ Նորքի անտառների տարածքի 7 հողակտորի պայմանագիր էր վիճարկվում։ Սա երկրորդ դատական ակտն է։ Ավելի վաղ՝ փետրվարի 4-ին, դատարանը բավարարել էր մեկ այլ հայց։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում