Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է կալանավորվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը երկու ամսով կալանավորվել է՝ կաշառք ստանալու, տալու և օժանդակելու գործով, հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։
Կարոյանի ձերբակալության մասին քաղաքապետարանից հայտնել էին մարտի 4-ին։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Կաշառք ստանալու, տալու և օժանդակելու գործով փետրվարին Երևանի քաղաքապետարանի 7 պաշտոնյա էր ձերբակալվել, 4-ը կալանավորվել էին։
Civilnet










