Գլխավոր Լրահոս

Կառավարությունը շարունակում է երկխոսել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ և լուծումներ գտնել․ փոխվարչապետ

Կառավարությունը շարունակում է երկխոսել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ և լուծումներ գտնել․ փոխվարչապետ

Կառավարությունը շարունակում է երկխոսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ, հույս ունենալով, որ հնարավոր կլինի լսել իրար և գտնել չլուծված խնդիրների լուծումները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ 

Փոխվարչապետը նշել է, որ իրենք մշտապես փնտրում են ներկայացուցչական կարծիք արտահայտող կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի խուսափեն սահմանափակ թվով անձանց հետ հանդիպումներից: Նա հավելել է, որ մասնակիցների կազմը պարբերաբար փոփոխվում է: Փոխվարչապետը նաև հայտնել է, որ վերջին շաբաթներին տեղի ունեցած հանդիպումների ընթացքում բացատրել են իրենց ընտրած ուղին և առաջընթացի ձևը, միաժամանակ լսելով ներկաների կարծիքները:

Արցախից բռնի տեղահանվածները շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում տարբեր գերատեսչությունների դիմաց՝ պահանջելով չկրճատել բնակվարձի աջակցության չափը և ստացողների թիվը։ Նրանք նաև դժգոհ են բնակապահովման ու զբաղվածության ծրագրերի անարդյունավետությունից։  

Մարտի 29-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպած մեծ հանրահավաքին ներկայացվել էր 12 կետից կազմված պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Այդ պահանջների թվում էր՝ չկրճատել բնակվարձի աջակցության ծրագիրը և մշակել բնակապահովման նոր ծրագիր։

Ապրիլի 1-ից մեծապես կրճատվել է տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության ծրագիրը, որը ունի ոչ պաշտոնական «40+10» անվանումը։ Այն տեղահանված յուրաքանչյուր անձի համար նախատեսում էր 40,000 դրամ բնակվարձի և 10,000 դրամ՝ կոմունալ վարձերի համար։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ապրիլի 3-ին կառավարությունում հանդիպել էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Հանդիպմանն արցախցիները ներկայացրել էին իրենց պահանջագրի 12 կետերը, որից միայն սոցիալական բաղադրիչի մասով էր քննարկում եղել։ Բնակվարձի աջակցության չափը չկրճատելու պահանջը մերժվել էր։

Հանրայինի եթերում ապրիլի 7-ին Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ բնակվարձի ծրագրի աջակցության ծրագիրը խանգարող գործոն էր բնակապահովման ծրագրի համար։

«‎Քանի դեռ հասանելի էր 50,000-ական դրամ աջակցությունը, մարդիկ մտածում էին՝ կարելի է շարունակել օգտվել այդ ծրագրից, երբ կդադարի այդ աջակցությունը, այն ժամանակ կդիմեն բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու համար։ Մենք այս ազդակները տալով ցանկանում ենք պարզաբանել, որ 50,000 դրամի աջակցությունը ժամանակավոր և կամրջող աջակցություն էր, այն անժամկետ չի կարող լինել։ Մենք իհարկե կշարունակենք մինչև տարեվերջ այդ աջակցությունը տրամադրել այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն, հավանական է, որ որոշ խոցելի խմբերի համար կշարունակենք նաև հաջորդ տարի»,- ասել է փոխվարչապետը։

Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերից մինչ այս պահը, ԼՂ-ից տեղահանվածների համար տարբեր ծրագրերով պետական բյուջեից հատկացվել է 115 մլրդ դրամ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում