Մարտի 31-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց տեղի ունեցավ արցախցիների հերթական ցույցը։ Մասնակիցները պահանջում են չկրճատել բնակվարձի աջակցության չափը և ստացողների թիվը։ Նրանք նաև շեշտում էին բնակապահովման ու զբաղվածության ծրագրերի անարդյունավետությունը։ Երևանում մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո բնակվարձի աջակցության ծրագրի փոփոխությունը չի քննարկվել, ցույցի նախաձեռնողներին հայտնել են նախարարությունից։
Տեղադրություն
Civilnet



