Ռուսաստանը չի պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Իրանին՝ ԱՄՆ-ի հարձակման դեպքում․ Ռուդենկո

Ռուսաստանը պարտավոր չէ ԱՄՆ-ի հարձակման դեպքում օգնության հասնել Իրանին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նման սցենարի դեպքում Ռուսաստանը պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել»,- պարզաբանել է դիվանագետը՝ ընդգծելով, որ Իրանի և Ռուսաստանի ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը ռազմական դաշինքի մասին համաձայնագիր չէ։
Դիվանագետի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական հակամարտության բռնկումը սարսափելի հետևանքներ ոկւնենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։
«Մենք չէինք ցանկանա, որ Ռուսաստանը ներքաշվի ևս մեկ հակամարտություն լուծելու մեջ, բայց, այնուամենայնիվ, նման հնարավորություններ կան»,- նշել է Ռուդենկոն։
Հունվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։
Այսօր Ռուսաստանի Պետդուման լիագումար նիստում վավերացրել է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։
Թեմա
Civilnet










