Գլխավոր Լրահոս

Մարտուն Գրիգորյանը հրաժարվել է Գյումրիի ավագանու անդամի մանդատից

Մարտուն Գրիգորյանը հրաժարվել է Գյումրիի ավագանու անդամի մանդատից

«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող, Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հրաժարվել է Գյումրիի ավագանու անդամի մանդատից:

ԿԸՀ-ից փոխանցում են, որ Գրիգորյանն արդեն իսկ ներկայացրել է ինքնաբացարկի դիմումը՝ թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովին: Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Գրիգորյանի գրանցումը։

Մարտի 30-ին Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժ չէր ստացել 50+ տոկոս քվե, որպեսզի ինքնուրույն քաղաքապետ առաջադրեր։ Արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած ուժերից «Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը»-ը պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժին։

Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ Վարդան Ղուկասյանին աջակցելու որոշումն «իր քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ եկել դրան»։

Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այդ օրն ավագանին քաղաքապետ կընտրի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում