Գլխավոր Լրահոս

Չինաստանը ոսկու բորսայական հիմնադրամ կստեղծի

Չինաստանը ոսկու բորսայական հիմնադրամ կստեղծի

Հնարավոր է՝ Չինաստանի արժեթղթերի շուկայի կարգավորման հանձաժողովը ոսկու բազայով բորսայական հիմնադրամ (Exchange Traded Fund, ETF) ստեղծի, որը հնարավորություն կտա ընդլայնել ներդրողների համար նախատեսված գոծիքակազմը: Չինաստանի կարգավորիչի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ոսկու աճող շուկան ներդրումային դիվերսիֆիկացված գործիքակազմի անհրաժեշտություն ունի: Հիմնադրամի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տարվել են վերջին մի քանի տարում, և այն կսկսի գործել մոտ ապագայում:

Բորսայում հնարավոր կլինի ներդրումներ անել նաև Շանհայի ոսկու բորսայի սփոթային պայմանագրերի հիման վրա:

«Ոսկու» ETF-ները ներկայում մեծաթիվ գործարքներ են կատարում գլոբալ խոշոր ֆինանսական շուկաներում:  2012թ. հուլիսին նրանց թիվը կազմել է ավելի քան 240՝ $140 մլրդ ակտիվներ ընդհանուր ծավալով:

Չիանստանը աշխարհում ոսկու խոշոր գնորդներից և սպառողներից է: 2011թ. այս երկրում 361տ ոսկի է արտադրվել, սպառումը կազմել է 761թ.:  Այս երկրում ոսկու աճող պահանջարկը վկայում է չինացի ներդրողների՝ ոսկին ռիսկերի հեջավորման համար օգտագործելու ձգտման մեծացման մասին՝ բորսայական թույլ շուկայի և գնաճային մտավախությունների ֆոնին:

Ներկայում չինացի ներդրողները հիմնականում ոսկու մեջ են ներդրումներ կատարում՝ գնելով ոսկու սալիկներ: Բացի այդ՝ երկրում գործում է ոսկու չորս հիմնադրամ, որոնք հիմնականում «մասնագիտացած» են ներքին ներդրումային կառույցների մեջ և հնարավորություն են տալիս չինացի ներդրողներն գնել օտարերկրյա ոսկու ակտիվներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում