Գլխավոր Լրահոս

Կապիտալը վերադառնում է եվրոգոտի

Կապիտալը վերադառնում է եվրոգոտի

Եվրոպական կենտրոնական բանկը եվրոգոտու արվարձանային երկրներ մասնավոր կապիտալի ներհոսքի աճ  է արձանագրել: Դրամավարկային կարգավորիչը 2012թ. վերջին՝ խնդրահարույց երկրներին աջակցության  ծրագրի հաստատումից հետո  €100 մլրդ-ի ներհոսք է արձանագրել, հաղորդում է բրիտանական Financial Times-ը: Վերջին չորս ամսում կապիտալի ներհոսքը կազմել է Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Իռլանդիայի և Հունաստանի ՀՆԱ-ի 9%:

Ըստ փորձագետների՝ եվրոգոտու արվարձանային երկրներ ներդրումների աճը վկայում է Եվրոպայի տնտեսության նկատմամբ վստահության վերականգնման մասին ԵԿԲ նախագահ Մարիո Դրագիի եվրոգոտին փրկելու մասին հայտարարությունցի հետո:

Դրագիի խոսքով՝ 2012թ. համաշխարհային շուկայում կոնյուկտուրան զգալիորեն բարելավվել է: «Շուկաներում հարաբերական հանդարտություն է, սակայն տնտեսական իրավիճակի բարելավման հաստատման համար անհրաժեշտ կլինի իրական փոփոխություն», -ասել է ԵԿԲ նախագահը:

Մյուս կողմից՝  կապիտալի ներհոսքը 2012թ. սկզբին արձանգարված արտահոսքի համեմատ աննշան է:  Այսպես՝ 2012թ. առաջին  ութ ամիսներին խնդրահարույց երկրներից արտահոսքը կազմել է €406` այս երկրների ՀՆԱ-ի 20%-ը: 2011թ.ատահոսքը ավելի քիչ է եղել. Իսպանիան, Իտալիան, Պորտուգալիան, Իռլանդիան և Հունստանը կորցրել են €300 մլրդ:

Եվրոպական երկրներ ակտիվների պահանջարկը աճում է, և Իսպանիայի ու Իտալիայի պարտքային շուկայում բարձրանում է փոխառությունների արժեքը, ինչը վկայում է ներդրողների լավատեսական տարամդրությունների մասին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում