Գլխավոր Լրահոս

Ընկալում կա, որ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտում ժողովրդի կամքը․ Փաշինյան

Ընկալում կա, որ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտում ժողովրդի կամքը․ Փաշինյան

Ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև  օրգանական կապի խնդիր կա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովի ժամանակ։

«Ես կարծում եմ՝ ճեղք կա ժողովրդի և Հայաստանում հաստատված իրավակարգի միջև։ Այս ընթացքում ես միայն համոզվել եմ, որ այդ ճեղքը կախված է և կապված է նրա հետ, որ բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, որ սահմանադրական հանրաքվեների՝ պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը»,- հայտարարել է Փաշինյանը։ 

Վարչապետի կարծիքով՝ Հայաստանում արդարադատության ուշացման հարցը խորքային է, և պատճառներից մեկը կառուցակարգային ու բովանդակային խզումն է՝ արդարադատության և հասարակության միջև։ 

Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է նոր Սահմանադրության տեքստի մշակման վրա։

Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը հայտարարել է, որ մինչև 2026-ի խորհրդարանական ընտրություններ Սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի: 

Ըստ գործող Սահմանադրության՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։

Փաշինյանը չի բացառել, որ նոր սահմանադրությամբ կարող է չորրորդ հանրապետության սկիզբը դրվել։

Տես նաև՝ Սահմանադրական փոփոխությունները կարող են խորացնել հասարակական բևեռացումը. սահմանադրագետ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում