Գլխավոր Լրահոս

Հարավարևելյան Ասիայում էժան աշխատուժի դարաշրջանն ավարտվում է

Հարավարևելյան Ասիայում էժան աշխատուժի դարաշրջանն ավարտվում է

Ասիական էժան աշխատուժի դարաշրջանը, որի շնորհիվ աճ  է ապահովվել գլոբալ ամբողջ տնտեսության համար, ավարտվում է: Չինաստանը արդեն «թանկացել է»: Աշխատուժը անշեղորեն թանկանում է նաև Հարավարևելյան Ասիայում: Այս ամենը վաղ թե ուշ կզգացվի տարածաշրջանի սահմաներից դուրս:

Էժան աշխատուժի դարաշրջանի ավարտի մասին տարածաշրջանում առաջինը 2012թ. վերջին հայտարարել է Ինդոնեզիայի նախագահը: Դարաշրջանի ավարտն առավել ակնահայտ է Թաիլանդում: 2013թ. հունվարի 1-ից թագավորությունում նվազագույն աշխատավարձը բարձրացվել է մինչև $10/օրը: Դրանից ցածր վճարելու դեպքում գործատուին տուգանք, անգամ ազատազրկում է սպառնում:

Թաիլանդում նվազագույն աշխատավարձը պաշտոնապես «թանկացել» է 36%-ով: Գյուղատնտեսական մի շարք շրջաններում այս ցուցանիշը երկու անգամ բարձր է: Բիզնեսը այս ամենին անդրադարձել է աշխատակազմի կրճատման, արտադրությունը արտերկիր տեղափոխելու սպառնալիքներով: Այսպես՝ ընթացիկ տարվա առաջին հինգ օրերին թագավորությունում աշխատանքը կորցրել է 2,5 հազ.: Սա բավական խոցելի ցուցանիշ է երկրի համար, որտեղ գործազրկությունը ռեկորդային ցածր է՝ 0,6%: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝  2012թ. վերջի դրությամբ 74 մլն բնակչություն ունեցող Թաիլանդում օրական $10-ից պակաս վաստակողների թիվը կազմել է 5 մլն մարդ: Աշխատուժի թանակցման պայմաններում կառավարությունը մասնավոր սեկտորի համար  հարկային մի շարք արտոնություններ են սահմանել:

Քիչ հավանական է նաև թաիլանդական բիզնեսը արտերկիր տեղափոխելը: Այսպես՝ Թաիլանդին սահմանակից Վիետնամում նվազագույն աշխատավարձը կազմում է $52/օրը: Թեև այն զգալիորեն զիջում է թագավորության $200/oր ցուցանիշին, սակայն հնարավորություն է տալիս Վիետնամին ընդգրկվել առաջատար երկրների ցանկում՝ ըստ աշխատավարձերի և սոցիալական վճարների բարձրացման տեմպերի: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում նվազագույն աշխատավարձը ավելացել է 44 %-ով: Հօգուտ աշխատողների փոփոխություններ կկատարվեն նաև Մյանմարում:

Հարավարևելյան Ասիայի երկրների համար «արաբական» հուզումների տարածումը բնակչության շրջանում կանխելու թիվ մեկ միջոցը կենսամակարդակի բարձրացումն է:  Ներկայում Թաիլանդում պետական սուբսիդիա հնարավոր է ստանալ ոչ միայն առաջին բնակարանի, այլև ավտոմեքենայի գնման համար:

Չնայած դրան՝ տարածաշրջանի երկրները, հատկապես՝ Չինաստանը գլոբալ մի շարք արտադրողների համար չափազանց «ծանր» են դառնում: Այսպես՝ անցած տարի իր բիզնեսը Չինաստանից Հարավարևելյան Ասիայի երկրներ տեղափոխլու մասին հայտարարել է գերմանական Adidas-ը: Տարածաշրջանում աշխատուժի նման թանկացման պայմաններում, բիզնեսը, ամենայն հավանակնությամբ, հարկադրված կլինի հեռանալ նաև այստեղից: Միգուցե՝ Աֆրիկա:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում