Գլխավոր Լրահոս

Yahoo!-ի ղեկավարը ընկերությունը թանկացրել է $7 մլրդ-ով

Yahoo!-ի ղեկավարը ընկերությունը թանկացրել է $7 մլրդ-ով

Ամերիկյան ինտերնետային Yahoo! ընկերության նոր գլխավոր տնօրեն Մարիսա Մայերի «մեղրամիսը» ներդրողների հետ շարունակվում է: Ինտերնետային հսկան վերջին չորս տարում առաջին անգամ հասույթի 2% աճ է արձանագրել: Սիլիկոնյան հովտի վետերանի ղեկավարման 6 ամիսների ընթացքում Yahoo!-ն թանկացել է 30%-ով, որը 2008թ. ի վեր արձանագրված առավելագույն ցուցանիշն է:

Անցած տարվա 4-րդ եռամսյակում Yahoo!-ի շահույթը կրճատվել է 7,9%-ով՝ մինչև $272 մլն, սակայն հասույթն ավելացել է մինչև $1,22 մլրդ: Ֆինանսական հաշվետվության դրական ցուցանիշների ապահովման հարցում զգալի է Մայերի նկատմամբ ներդրողների վստահության մեծացման դերակատարումը:

Մայերը գլխավոր տնօրենի պաշտոնն ստանձնել է 2012թ. հուլիսին: Փորձագետների կարծիքով՝ նա իր ղեկավարման վեց ամիսների ընթացքում կարողացել է անել այն, ինչը չի հաջողվել իր հինգ նախորդներին: Մայերը ներդրողներին հարկադրել է հավատալ, որ վաղ է ընկերությունը «հաշվից դուրս գրելը» և Yahoo!-ն կարող է Google-ի և Facebook-ի հետ մրցակցել գովազդի տեղադրման և որոնումների քանակի հարցում:

Ներկայում Yahoo!-ի մասնաբաժինը ԱՄՆ ինտերնետային գովազդի շուկայում 8,4% է՝ Google-ի 41%-ի համեմատ: Yahoo!-ն օգտատերերին առավել «մոտ» լինելու համար, Մայերի ռազմավարության համաձայն, բարելավել է փոտային   ծառայությունը և  Flickr ֆոտոծառայության ռեդիզայան է արել:

Ընկերությունը մտադիր է կենտրոնանալ բջջային սարքավորումների բիզնեսի վրա: Այսպես՝ տեխնոլգիական հսկան ակտիվորեն ստեղծում է ոչ թանկ ստարտապեր, ինչպես օրինակ, Stamped-ը, OnTheAir-ը и Snip.it-ը, այս ոլորտում որակյալ մասնագետներ ապահովելու նպատակով, քանի որ ընկերությունը Սիլիկոնյան հովտից մասնագետների ներգրավման հարցում բավական դժվարություններ ունի: Շատ դեպքերում ավելի հեշտ է գնել նոր ընկերություն, քան «խլել» նախագծողներ:

Փորձագետները նշում են, որ Մայերը գրագետ վերաձևակերպել է ընկերության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը: Մայերը չինական Alibaba ինտերնետային ռիթեյլերի գնումից ստացված $7,1 մլրդ-ի մեծ մասը ուղղորդել է ներդրողների փոխհատուցումներին: Նոր ղեկավարից գոհ են նաև ընկերության շարքային աշխատակիցները. նրանք նոր iPhone-ներ, ինչպես նաև անվճար ճաշի իրավունք են ստացել:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում