2012թ. աշխարհում վարկավորման տեմպերը դանդաղել են՝ կազմելով մինչև 3,6%: Թեև այն համընկել է 2011թ. ցուցանիշի հետ՝ 3,6%, զգալիորեն զիջում է հետճգնաժամային 2010թ. 4% ցուցանիշին: Այսպիսի տվյալներ է պարունակում միջազգային վարկանշային Fitch գործակալության Macro-Prudential Risk Monitor զեկույցը:
Գործակալության փորձագետների կարծիքով՝ այս տեմպերը հնարավորություն են տալիս խուսափել տնտեսության հնարավոր վերավարկավորումից:
Զարգացած երկրներում վարկավորման մակարդակը, ըստ զեկույցի, մոտ է ստագնացիային: 2012թ. այն կազմել է 0,5%, մի շարք երկրներում կրճատում է արձանագրվել, և աճի արագացման նախանշաններ դեռևս չկան: Ի տարբերություն զարրգացած երկրների՝ զարգացող երկրներում վարկավորումն առավել արագ տեմպերով է աճում: Այսպես՝ 2012թ. Լատինական Ամերիկայում աճը կազմել է 7,5%, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում՝ 5,5% և Եվրոպայում ընդամենը 1%:
2012թ. վարկային պարտավորվածություն/ՀՆԱ հարաբերակցությունը զարգացած երկրներում կազմել է միջինը 160%, զարգացող երկրներում՝ միջինը 53%:
Civilnet











