Գլխավոր Լրահոս

Կոռուպցիայի 600 դեպք համաշխարհային բանկի ծրագրերում

Կոռուպցիայի 600 դեպք համաշխարհային բանկի ծրագրերում

Համաշխարհային բանկը չորս ու կես տարվա ընթացքում ամբողջ աշխարհում իր ծրագրերի կատարման ժամանակ կոռուպցիայի 600 դեպք է հայտնաբերել: Այս տվյալները հրապարակել է ՀԲ նախագահ Ջիմ Յոն Քիմը, հաղորդում է Reuters-ը:

«Բանկի համապատասխան ստորաբաժանումները պետք է ուսումնասիրեն ստացված տվյալները և համապատասխան եզրակացություններ անեն, ինչը հնարավորություն կտա կրճատել ռիսկերը և ապագայում նոր որոշումների համար երաշխիք կդառնա», -ասել է Յոն Քիմը:

Նրա խոսքով՝ բանկի ծրագրերի իրականացման ընթացքում կոռուպցիայի ոչ բոլոր դեպքերն է հնարավոր լինում հայտնաբերել:

ՀԲ տվյալների համաձայն՝ զարգացող երկրները կոռուպցիայի հետևանքով $20-40 մլրդ վնաս են կրում: Յոն Քիմը առանձնացրել է նաև մի շարք ուղղություններ, որոնք նման հանցագործությունների դեմ պայքարում հանգուցային են:

Այսպես՝ դրանք  են աջակցություն տարբեր երկրներում թափանցիկ քաղաքականության վարմանը, առկա ռիսկերի արդյունավետ վերահսկում և գոյություն ունեցող խնդիրների համակարգային լուծում:

ՀԲ նախագահը խուսափել է կոնկրետ նշել երկրները, որոնք առերեսվել են գումարների ոչ նպատակային միջոցների ծախսմանը: Յոն Քիմը առանձնացրել է միայն Բանգլադեշի մի նախագիծ, որը դադարեցվել է այս երկրի իշխանությունների կողմից կոռուպցիայի կանխմանն ուղղված ոչ բավարար միջոցառումների պատճառով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում