Գլխավոր Լրահոս

Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ի միջոցառումներին

Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ի միջոցառումներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նախօրեին Ուշակովը հայտնել էր, որ մայիսի 9-ին Մոսկվա պետք է ժամանեն 29 պետությունների առաջնորդներ:
«Ալիևը, ցավոք, չի ժամանի: Մեզ ասացին, որ նա պետք է մասնակցի իր հորը՝ Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումներին»,- ասել է Ուշակովը: Մայիսի 10-ը 2003 թվականին մահացած Հեյդար Ալիևի ծննդյան օրն է:

Իլհամ Ալիևի վերջին այցը Ռուսաստան տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 8-ին․ նա ժամանել էր Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար:

Մայիսի 7-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ընդունել է ՌԴ նախագահի հրավերն ու կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում