Թբիլիսին պատրաստվում է մայիսի 9-ին մեծ շուքով նշել Եվրոպայի օրը՝ Եվրոպական միության աջակցությամբ։ Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն։
Տոնակատարության հիմնական ծրագիրը կանցկացվի Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ ԵՄ պատվիրակությունը կազմակերպում է փառատոն։ Միջոցառումը միավորելու է եվրոպացի դիվանագետների, վրացի և միջազգային փորձագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մշակույթի ներկայացուցիչների։
Միջոցառումների շրջանակում նախատեսված են ցուցահանդեսներ, քննարկումներ, խոհարարական ցուցադրություններ և կրթական միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ներկայացնել Վրաստանի և Եվրամիության համագործակցության խորությունը։ Չորս տաղավարներում անցկացվող ծրագրերը կցուցադրեն ԵՄ արժեքները տարբեր ձևաչափերով՝ նախատեսելով ակտիվություն բոլոր տարիքի այցելուների համար։
Civilnet











